Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին
ПОЛИТИКА
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



