Չինաստանում բեռնատարը մխրճվել է անցորդների խմբի մեջ. կա առնվազն 10 զոհ
МЕЖДУНАРОДНОЕ
Չինաստանում Խունան նահանգի շուկաներից մեկում բեռնատարը մխրճվել է անցորդների խմբի մեջ, ինչի հետևանքով 10 մարդ մահացել է:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:40-ին (երևանյան 04:30): Կատարվածի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, 16-ը՝ վիրավորվել են:
Դեպքի վայր են ժամանել բժիշկները, տուժածներին հոսպիտալացրել են: Իրավապահ մարմնի աշխատակիցները ձերբակալել են բեռնատարի վարորդին, ներկա պահին պարզվում են կատարվածի հանգամանքները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



