Ереван, 15.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Երկրորդ աշխարհամարտ․ Վերելքը ազգայնական շովինիզմի և անհագ ծավալապաշտության

АНАЛИТИКА

Past.am

Շաբաթներ առաջ լրացավ Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակը։ Եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում դեռևս թարմ է այդ մեծագույն աղետի հիշողությունը։ Հատկապես մեծ հանդիսավորությամբ միջոցառումներ էին կազմակերպվել Վարշավայում։ Դե բնական է, մեծ պատերազմի առաջին կործանարար հարվածը ստացավ հենց Լեհաստանը, քանի որ Ֆաշիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը ընդամենը շաբաթների տարբերությամբ ներխուժեցին այդ երկրի տարածք։ Լեհաստանի անվտանգության երաշխավորների աչքերի առջև պետությունն այդ անհետացավ քարտեզի երեսից՝ դառնալով Հիտլերի և Ստալինի մեծ ավանտյուրայի զոհը։

80 տարի անց եվրոպական տարբեր մայրաքաղաքներում հիշում և դատապարտում են մեծագույն այդ աղետը՝ վերստին անարգանքի սյունին գամելով ֆաշիզմը, նացիզմը, շովինիզմը, հակասեմիտիզմը, քսենոֆոբիան և իհարկե ամբողջատիրությունը։

Այս ամենի մեջ արտառոց ոչինչ չկա, իհարկե պատերազմի առաջնային մեղավորներն ու պատասխանատուները Գերմանիան ու իր դաշնակիցներն են, բացահայտ ճշմարտություն, որը հայտարարվում և թմբկահարվում է ամեն մի առիթով։

Արտասովորն այն է, որ եվրոպական պետությունները դեռևս չեն կարողանում առերեսվել իրենց պատմության հետ և խոստովանել, որ խնդիրը միայն Ֆաշիստական Գերմանիայի հանցագործ քաղաքականության մեջ չէ, և մեծ աղետը շատ ավելի խորը պատճառներ ուներ։

Իհարկե Երկրորդ աշխարհամարտի բռնկման պատճառները բազմաթիվ են՝ Փարիզյան կոնֆերանսի հետևանքով ձևավորված անարդար ու անկայուն աշխարհակարգից մինչև տնտեսական ու դեմոգրաֆիական տարատեսակ հանգամանքների առկայություն։ Բնական է, որ այս հարթությունում մենք չենք կարող բոլոր պատճառներն ու հանգամանքները դիսկուրսի առարկա դարձել և դրանից ելնելով առաջարկում ենք կենտրոնոնալ ընդամենը մեկ հիմնախնդրի վրա, որը պակաս կարևոր չէ, քան մնացյալ բոլորը։

Եվ այսպես, Երկրորդ աշխարհամարտի բռնկման ամենամեծ պատճառներից մեկը թաքնված է դրան նախորդող երկու տասնամյակներում, երբ Եվրոպայում թևածում էր ազգայնական շովինիզմի ուրվականը։ Շատ հետազոտողներ կարող են չհամաձայնել այս ձևակերպման հետ, բայց Նացիստական Գերմանիայի ագրեսիվ քաղաքականության և առհասարակ ֆաշիզմի տարածման համար պարարտ հող է հանդիսացել հենց Եվրոպական պետությունների քայքայիչ քաղաքականությունը։ Տպավորությունն այնպիսին է, թե ֆաշիստական հրեշի ծնունդը համաեվրոպական անհրաժեշտություն էր, բոլորը ցանկանում էին օգտվել դրա բարիքներից ու հնարավորություններից։ Եվրոպական առաջնորդներին թվում էր, թե հրեշի գոյությունը կարող է կառավարելի և կանխատեսելի լինել, և անհրաժեշտության դեպքում այն կծառայեցվի համաեվրոպական ազգայնական շովինիզմի և անհագ ծավալապաշտության սպասարկման համար։

Թերևս սրանով է բացատրվում այն իրողությունը, որ գրեթե բոլորը տարբեր ձևաչափերով համագործակցել են ֆաշիստական Գերմանիայի հետ, և՛ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, և՛ Լեհաստանն ու Խորհրդային Միությունը, և՛ այսպես շարունակ։ Բայց խնդիրն այն է, որ ներկայումս համընդհանուր այս ճշմարտության վրա երկաթյա արգելանք է դրված, և շատ քչերն են խոսում հանցավոր այդ համագործակցության և ըստ էության հրեշի տարածմանն ու բազմացմանը նպաստելու մասին։ Օրինակ՝ եթե նայենք Խորհրդային Միության պաշտոնական պատմագրությանը, ապա տպավորությունն այնպիսին կլինի թե 1941 թ․-ին ԽՍՀՄ-ն ապրում էր ծաղկող ներդաշնակության պայմաններում, զբաղված էր կոմունիստական հասարակարգի խաղաղ շինարարությամբ, և հանկարծ ագրեսորները հարձակվեցին՝ ընդհատելով խորհրդային ժողովրդի ներդաշնակ կյանքը։

Մերձգիտական տեսակետն այս իհարկե քարոզչական գործիքի կարգավիճակ ունի, որն ավանդույթի ուժով շարունակվում ու նոր երանգներ է ստանում նաև պուտինյան Ռուսաստանում։ Իրականությունն իհարկե մի փոքր այլ է, և սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Մոսկվան համարվում է աշխարհամարտի բռնկման մեծագույն հրձիգներից մեկը։ Պնդումը հիմնավորվում է մինչև 1941 թ․-ը Միջազգային հարաբերություններում Խորհրդային Միության կողմից իրականացված ագրեսիվ քաղաքականությամբ։ Կոմունիզմի խաղաղ շինարարությամբ զբաղված պետությունը 1939 թ․ օգոստոսին տասը տարի ժամկետով չհարձակման պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Ինչպես հետո պարզվեց պայմանագիրը ուներ նաև գաղտնի արձանագրություն, որի համաձայն կողմերը պայմանավորվում էին Արևելյան Եվրոպան բաժանել ազդեցության գոտիների։ Դրա հիմքի վրա 1939 սեպտեմբերի 17-ին Խորհրդային Միությունը ներխուժեց Լեհաստան։ Արևմուտքից և Արևելքից գերմանական ու խորհդային զորքերի համատեղ հարվածների ներքո Լեհաստանը որպես պետություն դադարեց գոյություն ունենալ։ Նոյեմբերի 30-ին Մոսկվան ավանտյուրիստական պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ, որի արդյունքում բռնազավթեց Կարելական պարանոցը։ Հաջորդ հարվածն ուղղված էր Ռումինիայի դեմ, որից բռնազավթվեցին Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան։ Բայց սա դեռ ամենը չէ, Ազգերի լիգայից վտարված Խորհրդային Միությունը հանցավոր միջամտությամբ հեղաշրջումներ նախաձեռնեց Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում, ինչի հետևանքով էլ պետություններն այդ մեխանիկորեն կցվեցին ԽՍՀՄ-ին։ Ինքներդ դատեք, մի՞թե շուրջ երկու տարի Արևելյան Եվրոպայում ագրեսիվ քաղաքականություն իրականացնող Մոսկվան անմասն է մեծ պատերազմի բռնկումից։

Ինչպես տեսնում ենք ԽՍՀՄ-ը պատերազմից խուսափելու և ագրեսոր Գերմանիային կանգնեցնելու ո՛չ իրական ցանկություն ուներ և ո՛չ էլ միտում։ Ավելին՝ Ստալինը մեծ խաղադրույք էր դրել հավանական պատերազմի վրա և պատրաստվում էր օգուտներ քաղել դրա մատուցած հնարավորություններից։ Չէ՞ որ Վ․ Լենինը սովորեցրել է, որ կապիտալիստական երկրների միջև պատերազմները ծնում են կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամեր, որոնցից էլ մշտապես ծագում են հեղափոխություններ։ Այսինքն՝ մոսկովյան գործարքով Ստալինը Հիտլերին դեպի արևմուտք էր մղում՝ հույս ունենալով, որ մի կողմից Անգլիայի ու Ֆրանսիայի, իսկ մյուս կողմից Գերմանիայի և Իտալիայի բախումը, ի վերջո քայաքայելու է երկու կողմերին, ինչն էլ իրական հնարավորություններ է ստեղծում Եվրոպայում կոմունիզմի հաղթանակի և ռազմական ինտերվենցիայի համար։

Տեսնենք, թե ինչպիսին էր իրավիճակը Արևմուտքում։ 1930-ական թթ․ Բրիտանական կայսրության կառավարող շրջանակներում տիրապետող էր հետևյալ կարգախոսը․ «Հանուն Բրիտանիայի գոյության բոլշևիզմը պետք է մահանա»։ Հենց այս կարգախոսն էլ ամենայն ճշգրտությամբ արտահայտում է 1930-ական թթ․ Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ամբողջ էությունը։ Նրանք պատրաստ էին աչք փակել Գերմանիայի ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության վրա, նույնիսկ համակերպվել էին, որ ցամաքային Եվրոպայի մի զգալի մասը պետք է կլանվի նացիստների կողմից, միայն թե բոլշևիկյան վտանգը չեզոքանար, և Մոսկվան չկարողանար որևէ դերակատարություն ունենալ եվրոպական գործերում։ Ագրեսորներին խաղաղեցնելու այս ամոթալի քաղաքականության առաջնային նպատակը հետևյալն էր․ որոշակի զիջումների դիմաց Հիտլերին վերահսկելի դարձնել և մինչև ատամները զինված Գերմանիայի հարվածը ուղղել գլխավոր դասակարգային թշնամու՝ Խորհրդային Միության դեմ։

1938 թ․ միջազգային անտարբերության պայմաններում տեղի ունեցավ Ավստրիայի անշլյուսը։ Լոնդոնում հայտարարեցին, որ որևէ կերպ չեն ընդդիմանա միջազգային իրավունքի այդ կոպտագույն խախտմանը, իսկ Ֆրանսիան էլ առանց որևէ առանձնահատուկ հուզմունքի ընդամենը բողոքի նոտա ուղարկեց։

Հաջորդը Չեխոսլովակիան էր, չէ՞ որ դեռևս 1937 թ․ Հիտլերը հայտարարել էր, որ Երրորդ Ռայխի մոտակա ծրագիրը Ավստրիայի և Չեխոսլովակիայի բռնազավթումն է։

Չեխոսլովակիայի մասին արժե մի փոքր ավելի մանրամասն խոսել, քանի որ դրա շուրջ ծավալվող իրադարձությունները իրավամբ կարող էին փոխել Երկրորդ աշխարհամարտի ընթացքը, որը պաշտոնապես դեռ չէր սկսվել։ Նշենք, որ ի տարբերություն Ավստրիայի, Չեխոսլովակիան, ինչպես տնտեսական, այնպես ռազմական տեսանկյունից բավականին զարգացած պետություն էր։ Այն ուներ Եվրոպայի ամենազորեղ բանակներից մեկը և ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կարող էր շուրջ 600 հազար զորք հավաքագրել։ Իսկ որոշ տվյալներով համընդհանուր մոբիլիզացիայի պարագայում բանակի թիվը կարող էր հասնել 2 միլիոնի։ Բացի այդ Գերմանիայի հետ սահմանագծի ողջ երկայնքով կառուցված էին անառիկ պաշտպանական ամրություններ։

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Վ․ Կեյտելին հարցրել են, թե արդյոք Գերմանիան 1938 թ․-ին կհարձակվե՞ր Չեխոսլովակիայի վրա, եթե Անգլիան և Ֆրանսիան միայնակ չթողեին իրենց դաշնակցին։ Գեներալ ֆելդ-մարշալը չափազանց ուշագրավ պատասխան է տվել․ «Իհարկե ոչ, ռազմական պատրաստվածության տեսանկյունից մենք ուժեղ չէինք, Մյունխենյան գործարքի հիմնական նպատակն էր Ռուսաստանին Եվրոպայից դուրս շպրտելը, ինչպես նաև ժամանակ շահել և ավարտին հասցնել Գերմանիայի զինման գործընթացը»։

Իսկ եթե Չեխոսլովակիան ուներ զորեղ և մարտունակ բանակ, իսկ Գերմանիան էլ դեռևս պատրաստ չէր լայնամասշտաբ պատերազմի, ապա ո՞րն է ի վերջո այդ պետության առանց դիմադրության անձնատուր լինելու բուն պատճառը։

Գերմանիայի և Չեխոսլովակիայի հիմնական կոնֆլիկտը կապված էր Սուդեթների մարզի հետ, որտեղ մեծ թիվ էր կազմում գերմանական բնակչությունը։ Մասնավորապես՝ Չեխոսլովակիայում ապրող ավելի քան 3 միլիոն գերմանացիների ճնշող մեծամասնությունը ապրում էր Սուդեթների մարզում, ինչն էլ ավելի էր բարդացնում խնդիրը, քանի որ Չեխոսլովակիայի բռնազավթման առաջնային գրավականը դիտարկվում էր դրա էթնիկական բազմազանության հանգամանքը։

Տարված գերմանական հողերի միավորման գաղափարով՝ Նացիստական Գերմանիան իր առջև նպատակ էր դրել բռնազավթել այդ երկրամասը, ինչն էլ կարճ ժամանակ անց Անգլիայի և Ֆրանսիայի թողտվությամբ և նույնիսկ օժանադակությամբ կյանքի կոչվեց։ Վերջիններս ոչ միայն չկատարեցին Չեխոսլովակիայի նկատմամբ իրենց դաշնակցային պարտավորությունները, այլ նաև ամեն ինչ արեցին, որ պետությունն այդ հրաժարվի գերմանացիներին դիմադրելու մտահաղացումից։ 1938 թ․ սետեմբերի 30-ին Մյունխենում Անգլիայի վարչապետ Ն․ Չեմբեռլենը, Ֆրանսիայի վարչապետ Է․ Դալադիեն և Իտալիայի առաջնորդ Բ․ Մուսոլինին Հիտլերի հետ համաձայնագիր ստորագրեցին Սուդեթական մարզը Գերմանիային հանձնելու վերաբերյալ։ Փոխարենը Անգլիան և Ֆրանսիան Գերմանիայի հետ հռչակագիր ստորագրեցին միմյանց դեմ պատերազմելու մտադրությունից հրաժարվելու մասին։

Գերմանիայից զատ Չեխոսլովակիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունեին նաև Լեհաստանն ու Հունգարիան։ Փաստացի այս երկու երկրները միջազգային հարաբերություններում չափազանց մեծ ծառայություններ մատուցեցին Ֆաշիստական Գերմանիային՝ փոխարենը ստանալով իրենց բաժինները չեխական մեծ տորթից։

Չեխոսլովակիան փաստորեն միայնակ մնաց ամբողջ Եվրոպայի դեմ՝ սկզբում կորցնելով Սուդեթական մարզը, իսկ հետո ընդհանրապես անհետանալով Եվրոպայի քաղաքական քարտեզից։ Ի դեպ ճգնաժամային այդ իրավիճակում չեխերին կարող էր օգնության հասնել Խորհրդային Միությունը, ինչի շուրջ Ի․ Ստալինը ծրագրեր էր մշակում։ Բայց Անգլիան և Ֆրանսիան ամեն ինչ արեցին այդ ձեռնարկը ձախողելու համար, իսկ Լեհաստանն էլ թույլ չտվեց իր տարածքի վրայով զորք տեղափոխել դեպի Չեխոսլովակիա։ Այսինքն Եվրոպական խաղացողները պատրաստ էին համակերպվել իրենց դաշնակցի մեխանիկական անհետացման փաստի հետ, միայն թե կարմիր շները չհայտնվեն Եվրոպայում։ Իսկ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը ամենայն ցինիզմով հայտարարում էր, թե ինքը խաղաղություն է բերել Եվրոպային։

Այս ամբողջ դրամայում թերևս ամենազավեշտալի դերակատարությունը պատկանում է Լեհաստանին։ Վարշավան փաստացի մեծագույն ծառայություններ մատուցեց Գերմանիային Չեխոսլովակիայի բռնազավթման գործում՝ ինչ-որ չնչին տարածքների դիմաց, որոնք պատերազմից հետո ստիպված էր նորից վերադարձնել Պրահայի վերահսկողությանը։։ Լեհաստանին թվում էր, թե Հիտլերը բավարարվելու է Չեխոսոլավակիայի անհետացումով, առանց հասկանալու, որ այդ հանցավոր ավանտյուրայից հետո հերթը հասնելու է հենց իրեն։

Ի դեպ Չեխոսլովակիան զուտ աշխարհագրական տարածք չէր, այն Գերմանիային հետաքրքիր էր առաջին հերթին իր ահռելի ռազմատեխնիկական հնարավորություններով։ 1930-ական թթ․ պետությունն այդ զենքի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն էր, հաղթաթուղթ, որը յուրացվեց և ըստ անհրաժեշտության օգտագործվեց նացիստների կողմից։ Չեխական զինատեսակների հաշվին Հիտլերին հաջողվեց զինել շուրջ 50 դիվիզիա, որոնց մի զգալի մասը հետագայում օգտագործվեցին Գերմանիայի հետ սիրախաղի մեջ մտած և Պրահային տարածքային պահանջներ ներկայացրած Լեհաստանի դեմ։ Իհարկե դժվար է Լեհաստանի դեմ կամպանիան զուտ պատերազմ անվանելը, լավ, թե վատ, պատերազմները, որպես այդպիսին մարդկային դրսևորումներ են, իսկ այն ինչ կատարվեց լեհ ժողովրդի հետ, անմարդկային դժոխք էր։

Շատերն ասում են, թե պատմությունը «եթեներ» չի սիրում։ Իսկ ես այն համոզմունքն ունեմ, որ «եթեները» ոչ միայն սիրված են, այլ նաև մենք պարտավոր ենք համաշխարհային պատմությունը դիտարկել նաև այդ համատեքստում։ Ի՞նչ կլիներ, եթե Անգլիան ու Ֆրանսիան աջակցեին Չեխոսլովակիային, իսկ Լեհաստանն էլ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում փակուղղի չմտցներ իր հարևանին։ Միգուցե համաշխարհային պատմությունն ու ընդհանրապես երկրորդ աշխարամարտի ընթացքը այլ հունով զարգանար։ Չէ՞ որ Չեխոսլովակիայի զորեղ բանակը եվրոպական խոշոր խաղացողների աջակցությամբ կարող էր կանգնեցնել գերմանական ագրեսորների հաղթարշավը, ի վերջո Չեխիան կարող էր դառնալ հենց այն ճահիճը, որի մեջ Հիտլերի անպարտելի բանակները երկար ժամանակ խրված կմնային, ինչի արդյունքում էլ անմարդկային ու հրեշավոր Երկրորդ աշխարհամարտը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվեր, միգուցե նաև բոլորվին այլ հունով կզարգանար։

Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалосьТолько в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»Почему КС уклоняется от ответа на вопрос, игнорируя требование законодательства? «Паст»Ucom внедряет Hecttor AI для повышения качества коммуникаций в колл-центре А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»В Евросоюзе выступили за создание 100-тысячной единой армииЗапасы газа в Германии упали до рекордного минимумаЗвезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили КоллинзАрхимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в АраратеГосагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела МикаелянаПосольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД РоссииНачался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РАПашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системыВ Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачейГлава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позицияхSCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООНСинанян: Проблемы армянского патриархата Иерусалима пока не решены«Христос родился и явился миру, Вам и нам великая радость и благая весть»․ Арман Варданян направил поздравительное послание по случаю Рождества Христова Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армян