Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպիսի իշխանություն էլ լինի, նման վիճակը հարվածում է արդյունավետությանը

ИНТЕРВЬЮ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում դիտարկել ենք արտաքին ու ներքաղաքական մի շարք հարցեր, որոնք այս օրերին ուշադրության ու քննարկում ն ե ր ի «կիզակետում» են:

Ներքին ու արտաքին գործոնները. ո՞րն է ԱՄՆ կատարելիք այցի առաջնային օրակարգը

Սկսելով Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից՝ Ա. Ղևոնդյանը նկատում է, որ, ընդհանուր առմամբ, մեր օրակարգն ԱՄՆ-ի հետ այդքան էլ խրթին չէ, ինչը քաղաքագետը պայմանավորում է թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ հանգամանքներով:

«Օբյեկտիվ պատճառները կապված են ամերիկյան գլոբալ հետաքրքրությունների օրակարգի հետ, որոնք ավելի շատ կենտրոնանում են ռեգիոնալ մեծ խաղացողների հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու հանգամանքի վրա:

Ներքին գործոնները կապված են այն հնարավորությունների հետ, որոնք ԱՄՆ-ի հնարավոր գործընկերները կա՛մ ունեն, կա՛մ՝ ոչ, կամ էլ ինչ-որ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ մրցակից կամ հակադիր շահեր ունեցող երկրների հետ: Հայաստանը, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի կողմից դրական կոնտեքստով է ընկալվում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ նկատում է՝ Թրամփի պաշտոնավարումից հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կոնցեպտը որոշակի փոփոխություններ է կրել՝ այլ երկրների հետ հարաբերություններում առաջնահերթ է ԱՄՆ-ի հետ դաշնակից լինել-չլինելը կամ ինչ-որ խնդիրներում ԱՄՆ-ին աջակցել-չաջակցելը. 

«Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում ամենահզոր, կարողունակ երկրներից թերևս առաջինը, և մենք ԱՄՆ-ում ազդեցիկ համայնք ունենք:

 

Բացի այդ, ԱՄՆ-ը տարիներ շարունակ տարբեր հարցերում մեզ աջակցել է, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեծ հաշվով, այս այցի տրամաբանությունը կարող է մեծ կամ փոքր չափով ասոցացվել բոլոր վերոնշված ոլորտների ու հանգամանքների հետ»:

Այդուհանդերձ, Ա. Ղևոնդյանը հայ-ամերիկյան հարաբերությունների մի դրվագի մասին հշեցրեց, որը, նրա խոսքով, մտահոգիչ է. «Խոսքը ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու քաղաքականության մասին է:

Չի բացառվում, որ սա կապված էր Հայաստանի արտաքին քաղաքական ինչ-որ հանգրվանի, հավանաբար՝ սիրիական օրակարգի հետ. մի կողմից՝ ԱՄՆ-ը հասկանում էր, որ Սիրիայում հումանիտար առաքելություն ստանձնած մեր մասնագետները կարևոր դերակատարում են ունենում, մյուս կողմից, իրենց ընկալմամբ, դա այլ երկրների կողմից այդ հակամարտության գոտի այս կամ այն կարգավիճակով ներգրավվելու մասով վատ նախադեպ է ստեղծում:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում անվտանգության հարցերով խորհրդական է փոխվել, և հայ-ամերիկյան շփումների մասով այդ առումով կարող են հետաքրքիր հնարավորություններ բացվել: 

Բայց խնդիրն այն է, որ հանդիպումների առաջնային օրակարգը, հավանաբար, սփյուռքի հետ հարաբերություններում որոշակի հարթակ ստեղծելն է՝ կապված թե՛ դեպի երկիր ներդրումների հոսքի ապահովման, թե՛ նաև Հայաստան-Սփյուռք կամուրջի ամրապնդման դիրքերի հետ, որովհետև, մեծ հաշվով, ներդրումները Հայաստանի համար այսօր օրախնդիր են»:

 

Պատերազմի վերաբերյալ հոխորտացող տեքստերն ունեն տարբեր հասցեատերեր

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, որի վերջին օրինակը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անդրադարձն էր, ըստ որի՝ երազում են իրենց խոսքն ասել մարտադաշտում: Ալեն Ղևոնդյանը նախ շեշտում է՝ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը:

Նրա խոսքով, Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր մոտեցումները, ու թեպետ վերջին շրջանում ցույց էին տալիս, թե պատրաստ են աշխատել Հայաստանի նոր իշխանությունների հետ, բայց բանակցային օրակարգն այլ բան է ցույց տալիս:

«Իհարկե, բանակցությունն ավելի դրական է, քան ցանկացած պատերազմ, բայց որպեսզի մեր բանակցային դիրքը միշտ ամուր լինի, կարողանանք հարցին մոտենալ երկրի շահերի դիրքերից, պետք է հասկանանք, որ մեր զինված ուժերը, հասարակության ոգեղենությունը և մեր սկզբունքայնությունը առաջնահերթ են: Չպետք է տրվենք իրավիճակային կեղծ խաղաղասիրական թեզերին՝ հասկանալով, որ ունեցել ենք Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի ջարդեր: 

Պետք է հասկանանք, որ Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և Հայաստանի պետականության պահպանումը մեզ համար առաջնային են: Իհարկե, պետք է ջանք գործադրել բանակցային քայլեր անելու ուղղությամբ՝ միաժամանակ չմոռանալով, որ մեր լավագույն դաշնակիցը մեր զինված ուժերն են»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետն ընդգծեց՝ Ադրբեջանն ընդհանրապես պայմանավորվածությունների մասով միշտ ինչ-որ շեղումներ է արձանագրում. «Ավելին ասեմ՝ մի քանի ամիս առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «մի ձեռքով կարող է բանակցել, մյուսով՝ կրակել»: Բայց այդպես չի լինում, եթե մենք բանակցում ենք, ուրեմն՝ բանակցում ենք, եթե պատերազմում ենք՝ պատերազմում ենք:

Մյուս կողմից՝ պատերազմի վերաբերյալ այդ հոխորտացող տեքստերն ունեն տարբեր հասցեատերեր: Սովորաբար այդ հայտարարություններն արվում են ինչպես իրենց հասարակության ներսում ինչ-որ ներքին կոնյուկտուրային խնդիրներ լուծելու, այնպես էլ մեր ինչ-որ քաղաքական գործընթացների ներքո մեսիջներ ուղղելու կամ մեր տեղեկատվական դաշտի վրա ազդելու համար:

Նման տեքստերը առաջինը չեն և վերջինն էլ չեն լինելու, իսկ մեր պատասխանը, կարծում եմ, ընդհանուր տրամաբանության մեջ լիովին համապատասխանում էր դիտարկմանը»:

Ա. Ղևոնդյանի դիտարկմամբ, հայկական կողմը պետք է պահի իր բանակցային օրակարգը՝ միաժամանակ սպասելով, որ ամեն պահի Ադրբեջանի կողմից բանակցությունները կարող են այս կամ այն առիթով բեկանվել և հարցը վերադառնա իր նախնական՝ ռազմական լուծման տարբերակին.

«Այդուհանդերձ, խնդիրը ռազմական լուծման օրակարգ չի կարող ունենալ, որովհետև, ի վերջո, պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ»:

Պաշտոնանկությունների բազմաթիվ պատճառներն ու իշխանության ձևավորումը

Անդրադառնալով արդեն ներքաղաքական դաշտին, մասնավորապես, պաշտոնանկություններին ու նոր պաշտոնանկությունների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին, պատասխանելով հարցին, թե, ընդհանուր առմամբ, ինչ գործընթաց ու ցուցիչ է սա, Ալեն Ղևոնդյանը շեշտեց. 

«Ցանկացած հեղափոխություն սովորաբար լինում է փողոցի քաղաքականության ներթափանցման միջոցով՝ դեպի պետություն: Ու այդ ներթափանցման արդյունքում տարբեր օղակներում տարբեր մարդիկ են հայտնվում, որոնցից ոչ բոլորն են տիրապետում այն բնագավառներին, որտեղ նրանք որպես յուրային են նշանակում:

Հետհեղափոխական իրողություններից հետո բոլոր երկրներում կադրային փոփոխություններ լինում են, ընդ որում՝ առաջնային փուլում տեղի է ունենում համատարած փոփոխություն: 

Արդեն հետագայում որոշակի փուլային փոփոխություններ են լինում՝ կապված առանձին բնագավառներում այս կամ այն կադրի հաջողության կամ անհաջողության հետ: 

 

Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ կապված փոփոխություններն ունեն իրենց տարբեր պատճառները: 

ԱԱԾ-ի պետի մասով առնվազն ընկալելի էր, որ պատճառները բավականին խորքային են: 

Ոստիկանապետի առումով ունեինք ավելի շատ տեղափոխություն, որն ինչ-որ չափով շատ ավելի օբյեկտիվ էր՝ հաշվի առնելով ոստիկանության համակարգում ոչ այդքան բարձր արդյունավետությունը»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում, կառավարությունում որոշակի պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերին, ապա քաղաքագետն այս առումով արեց դիտարկումներ՝ տարբեր համատեքստերում, որից առաջինն այս կամ այն ոլորտներում դրված խնդիրները պատշաճ չլուծելու հանգամանքը կարող է լինել. 

«Մյուս կողմից՝ երբեմն մի արտառոց երևույթ ենք տեսնում, որ իշխանությունը, հղում անելով ներքին ժողովրդավարությանը, տարբեր հարցերում հաճախ մոնոլիտ դիրքորոշում չունի:

 Բայց որպես քաղաքական պատասխանատվություն կրող, քաղաքականության կերտող, հավաքվելով վարչապետի կողքը՝ նրանք պետք է ունենան միանման, կուռ ու փաստարկված մոտեցումներ, ինչը չենք տեսնում: 

Ավելին՝ նույն իշխանական թիմում տեսնում ենք հակադիր կարծիքներ, այդ թվում՝ փոխադարձ քննադատական տեքստերով: 

 Ինչպիսի իշխանություն էլ որ լինի, այդ հանգամանքը հարվածում է արդյունավետությանը: Վերոնշյալ փոփոխությունները կարող են բազմաթիվ պատճառներ ունենալ, որոնք կարող են քաղաքական տրանսֆորմացիաների հանգեցնել:

Վերջիվերջո, պետք է հասկանալ, որ իշխանությունը դեռևս լիարժեք ու փաստացի ձևավորված չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay