Էնդի Ուորխոլի հանրահայտ «Մարզիկները» շարքը աճուրդի կդրվի
КУЛЬТУРАԷնդի Ուորխոլի հանրահայտ «Մարզիկները» շարքը, որի շրջանակներում նկարիչը պատկերել է Մուհամմեդ Ալիի, Կարիմ Աբդուլ Ջաբարի, Դորոտի Հեմիլի եւ այլ հայտնի մարզիկների դիմանկարները, աճուրդի կդրվի։ Christie՛s աճուրդային տունը գլուխգործոցները վաճառքի կհանի նոյեմբերին՝ որպես Ռիչարդ Լ․ Վայսմանի հավաքածուի մի մաս, հայտնում է Americaru-ն։
Շարքը կազմված է 10 դիմանկարներից, եւ ակնկալվում է, որ դրանցից յուրաքանչյուրը կարժենա 200-600 հազար դոլար՝ բացառությամբ Մուհամմեդ Ալիի դիմանկարի, որի արժեքը գնահատվում է 5 միլիոն դոլար։
Վայսմանը պատվիրել է շարքի ութ հավաքածու։ Երկուսը նվիրաբերվել են համալսարանների, իսկ մեկը 2009թ․ կողոպուտի ժամանակ գողացվել է նրա տնից, սակայն ՀԴԲ-ի կողմից վերադարձվել է 2015թ․։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



