Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Փաշինյանի համար. Արմեն Աշոտյան

ИНТЕРВЬЮ

Past.am

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանը, այն համարել ոչ լեգիտիմ, քանի որ մի քանի դատավոր իրավունք չունեին մասնակցելու գործի քննությանը, ինչպես նաև հայտարարել է, որ խորհրդարանը պետք է անդրադառնա ՍԴ հարցի լուծմանը: Թե ինչո՞ւ ԱԺ նախագահը հանկարծ որոշեց բարձրացնել ՍԴ խնդիրը, արդյոք ԱԺ նախագահի ելույթը նշանակո՞ւմ է, որ իշխող ուժը կայացրել է դատական համակարգին առնչվող քաղաքական որոշում, այս և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

«Ակնհայտ ծրագրավորված ակցիա էր. գործադիր իշխանությունը տեսավ, որ ամռանն իր մոտ ոչինչ չստացվեց, «խրամատներում դարանակալեց» և աշնանը՝ քաղաքական սեզոնի մեկնարկին, փորձում է օրենսդիր իշխանությանը մոբիլիզացնելով հերթական գրոհը կազմակերպել ՍԴ-ի վրա»,- ասաց Աշոտյանը:

Ըստ նրա՝ այս անգամ մեկնարկը տրվել է ԱԺ նախագահի շուրթերով, այսինքն՝ ԱԺ-ն ամբողջությամբ մեղսակից է դառնալու դատական իշխանության նկատմամբ գործադիր իշխանության ղեկավարի կողմից սանձազերծված պատերազմի. «Տարօրինակ է մի մարդու դեպքում, ինչպիսին Արարատ Միրզոյանն է, որը բավականին հմուտ և փորձառություն ունեցող անձնավորություն է, և իր քաղաքական ինքնապահպանության բնազդը իրեն պետք է հուշեր, որպեսզի հեռու մնա նման տեսակի հակասահմանադրական և պարսավելի քաղաքական ավանտյուրաներին մասնակցելուց: Օրինակ՝ Ամուլսարի հարցում դա իրեն հաջողվում է՝ պատասխանատվությունից խուսափել և խնդիրը թողնել գործադիրի ուսերին: Փաշինյանը կրկին սխալվում է, եթե իրեն թվում է, որ մի գործադիր իշխանությունով կարող է դատականի հարցեր լուծել, որը չստացվեց, հիմա փորձում է մոբիլիզացնել նաև օրենսդիր իշխանությանը: Ստացվում է՝ իշխանության երկու ճյուղերը մյուս ճյուղին դեմ են: Այսքանից հետո խոսել ժողովրդավարության մասին՝ աբսուրդ է: Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Ն. Փաշինյանի համար»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

 

Աշոտյանը նկատեց՝ Փաշինյանի վանաձորյան «խոսքհեղեղի» մեջ նույնպես հնչել է, որ ՍԴ-ն կայացրել է հակաօրինական որոշում, և նրա կարծիքով զավեշտալի է, որ «ինչ-որ վարչապետ» իրեն թույլ է տալիս մեկնաբանել ՍԴ որոշումները:

 

Նկատենք, որ Արարատ Միրզոյանի ելույթը տեղի ունենցավ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության Հայաստան այցին զուգահեռ: Հնարավո՞ր է՝ Վենետիկի պատվիրակության հետ քննարկվում է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը, որի վերաբերյալ ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ և Վենետիկ՝ խորհրդատվական կարծիքի ստանալու համար, հարցին ի պատասխան՝ Աշոտյանն ասաց, որ հայտնի է, որ Վենետիկյան հանձնաժողովն իր մտահոգությունները հայտնել է դատարանների շրջափակման, ՍԴ շուրջ ստեղծված գործընթացի հետ կապված: Նա ընդգծեց՝ գիտենք, որ ՍԴ-ն Վենետիկյան հանձնաժողովից ակնկալում և ստանալու է խորհրդատվական կարծիք, ինչպես նաև, որ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն էր հրապարակվել, որը թաքցվում էր, իսկ երբ հրապարակվեց, «այս իշխանությունն այն սվաղելու անհաջող փորձեր արեց»:

«Ես չեմ բացառի, որ 2 վարկածն էլ կյանքի իրավունք ունեն. մի վարկածը վա բանկ գնալն է, այսինքն հենց Վենետիկի պատվիրակության ներկայությամբ Հայաստանում սկսել հերթական գրոհը, և երկրորդ՝ այդքան քաղաքական հոտառություն չեն ունեցել, որ նման «ափաշքյարա» բաներ Վենետիկի փորձագետների ժամանելու օրերին չանեին: Շատ զավեշտալի է, որ ՍԴ ճակատագիրը որոշվելու է քաղաքական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության՝ ժողովրդին անհայտ, քաղաքական կենսագրություն չունեցող, հասարակության ծաղրուծանակի թիրախ դարձած  մի շարք պատգամավորների կողմից»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: 

 

Սոնա Հարությունյան

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”