Չեչենները շնորհակալություն են հայտնել Ռամզան Քադիրովին մոգության դեմ պայքարելու համար (տեսանյութ)
ВИДЕОՉեչեննները շնորհակալություն են հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին մոգության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով «Кавказский Узел» լրատվական գործակալությանը:
Չեչնիայի բնակիչները իրենց երախտագիտությունն են հայտնել Սեքինատ Իբրահիմովի ձերբակալության համար, ով մեղադրվում է մոգական ծառայություններ մատուցելու մեջ:
Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր քննադատել են իշխանություններին կնոջ ձերբակալության համար: Նրանք իշխանության գործողությունները համարել են հիմարություն և հիշեցրել, որ նման կերպ է վարվել Ինկվիզիցիան միջին դարերում:
Նշենք, որ «Грозный» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել գուշակի ձերբակալության վերաբերյալ: Սեքինատը հայտնել է, որ զղջում է իր արարքների համար և ներողություն է խնդրել տեսախցիկի առջև:
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



