Մաշտոցի պողոտայում զբոսաշրջիկի ուսապարկից փորձել էր գողություն անել
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անհապաղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում գողության փորձ կատարելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում նա մոտեցել է մի զբոսաշրջիկի եւ փորձել նրա ուսապարկից ինչ-որ բան գաղտնի հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին ու հաղորդում ընդունել։
Նախապատրաստվում են նյութեր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



