Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Քըրք Քըր­քո­րյա­նը լու­ծա­րել է «Լին­սի» հիմ­նադ­րա­մը

ОБЩЕСТВО

ՏՈՆԵՐ

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր, Ջիբրալթար՝ Ազգային օր, Վրաց ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Շուշանիկի հիշատակի օր, Գայանա՝ Ամերիկյան հնդիկների ժառանգության օր, Հոնդուրաս՝ Երեխայի ազգային օր, Ուկրաինա՝ Ֆիզկուլտուրնիկի օր, Չինաստան՝ Ուսուցչի օր, Հոնգկոնգ՝ Ուսուցչի ազգային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1871– ծնվել է դերասան, ռեժիսոր Արմեն Արմենյանը։

1883– ծնվել է բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր Ներսես Ակինյանը։

1898- վախճանվել է երկրաբան Անդրեաս Արծրունին:

1899 – ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ավետիք Ղուրբանյանը:

1907 – ծնվել է խորհրդային իրավաբան Ալեքսեյ Սուքիասյանը:

1915- Մուսալեռում սկսվում է հայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրացել կանայք, երեխաները և ծերունիները, իսկ տղամարդիկ շարունակել են մնալ դիրքերում: Արդյունքում ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայ է տարհանվել:

1956– ծնվել է քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան Արման Կիրակոսյանը՝ Ջոն Կիրակոսյանի որդին։

1990- խորհրդարանը օրենք է ընդունել պետական սեփականության մասին։ Դրա համաձայն, հանրապետության տարածքում գտնվող պետական բոլոր հաստատությունների ունեցվածքը հայտարարվել է Հայաստանի սեփականություն։

2008 –վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Օսիպյանը: 2009-Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարել է, որ սկսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումները:

2011- հայտնի է դարձել, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը լուծարել է «Լինսի» հիմնադրամը, որն իր գոյության 22 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր:

2012- 10 տարի առաջ հեռուստաեթերից զրկված «Ա1+»-ը սկսել է հեռարձակվել «Արմնյուզի» եթերով:

2015- հանդիպել են սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող վեց քաղաքական ընդդիմադիր ուժերը:

2017-փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը:

2018-համացանցում հայտնվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը։

ԱՇԽԱՐՀ

587 մ.թ.ա.- բաբելոնական թագավոր Նաբուգոդոնոսոր 2-ի հրամանով այրվել են Երուսաղեմի պալատն ու կրոնական կառույցը:

1509 -Ստամբուլում առավոտյան 10-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որը հայտնի է նաև Փոքրիկ դատաստանի օր անվանմամբ:

Երկրաշարժի արդյունքում նկատելի կերպով վնասվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, եղել է մոտ 10 000 զոհ:

1622 –Ճապոնիայում քրիստոնյաներին հետապնդելու շրջանակներում եղել է, այսպես կոչված, Նագասակիի մեծ տանջանքների օրը, որի ժամանակ մահապատժի է ենթարկվել 52 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և արտասահմանցի քարոզիչներ:

1812- անգլո-ամերիկյան պատերազմի (1812—1815) ընթացքում Էրի լճի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որը ավարտվել է ԱՄՆ-ի հաղթանակով:

1823 - Պերուում Սիմոն Բոլիվարը հայտարարվել է ազատարար:

1875- ռուսական զորքը գրավել է Կոկանդը:

1890 –ծնվել է ազգությամբ հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը

1894 –Լոնդոնում առաջին անգամ տաքսու վարորդ Ջորջ Սմիթին տուգանել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և վթարի համար:

Տուգանքի չափը կազմել է 1 ֆունտ ստերլինգ:

1894 – ծնվել է խորհրդային սցենարիստ, ռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն:

1899-ծնվել է դերասան, իլ յուզիոնիստ, հոգեբան և հիպնոզիստ Վոլֆ Մեսսինգը:

1918- լրագրող Չեպինգտոնը առաջին անգամ ընթացող պատերազմը անվանել է Առաջին համաշխարհային պատերազմ:

1919 – Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր։

1955 –ծնվել է ռուս էստրադային և ջազային երգչուհի, դերասան Լարիսա Դոլինան: 1956- վախճանվել է ռուս արևելագետ, ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին:

1960 – Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձել է մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։

1960– Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։ 1974 - Գվինեա Բիսաուն անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1977- թունիսցի ներգաղթյալ Համիդա Ջանդուբին դաձել է գիլ յոտինով մահապատժի ենթարկված վերջին եվրոպացին:

1984 –սկսվել է շախմատային թագի համար պայքարը Կարպովի և Կասպարովի միջև; Մրցամարտը դարձել է ռեկորդային՝ շարունակվելով ավելի քան 5 ամիս:

2002- ավանդաբար չեզոք Շվեյցարիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

Կամո Խաչիկյան

Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»