Մենք տեր ենք մեր խոստումներին. Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ
ПОЛИТИКАՍեպտեմբերի 8-ին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Դավիթ Սարգսյանը՝ 7787 ձայնով։
Նրան արդեն շնորհավորել են մրցակից 4 թեկնածուներից 2-ը՝ Արմեն Հակոբյանն ու Արեգ Ավագյանը: Մյուսների շնորհավորանքին դեռ սպասում է, ասում է Դավիթ Սարգսյանը:
Արցախում կայացած ընտրությունների և սպասված հաղթանակի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը խոսել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետի հետ:
«Հաղթանակը սպասելի էր, որովհետև ես վստահ էի իմ քաղաքական թիմի վրա: Մենք տեր ենք մեր խոստումներին, այն, ինչ ասել ենք նախընտրական ծրագրում, պիտի իրականացնենք: Մեր նպատակն է՝ համագործակցել քաղաքացիների հետ և կարճ ժամկետներում հասնել փոփոխությունների»:
Փոփոխությունների հասնելու համար, սակայն, քաղաքի ղեկավարման իրենց ձևը շատ չի տարբերվի նախորդներից. «Մենք լավ հարաբերությունների մեջ ենք նախորդ իշխող թիմի հետ, մեր ծրագրերը՝ քաղաքի ղեկավարման գործում, շատ չեն տարբերվում: Պարզապես մենք ավելիին ենք ձգտելու»:
Ընտրության ողջ ընթացքին հետևել է Դավիթ Սարգսյանի քաղաքական թիմը. «Լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրվել, քաղաքացիներն ազատ ու արդար ընտրելու հնարավորություն են ունեցել: Իրենք ընտրել են մեզ, մենք էլ խոստանում ենք արդարացնել բոլոր քաղաքացիների սպասելիքները»:
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



