Երևանի հաղթանակ զբոսայգու մոտակայքում բախվել են Toyota Camry և Nissan Versa ավտոմեքենաներ
ОБЩЕСТВО
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Բ., ծնված 1999 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1995 թ.):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



