Գագիկ Խաչատրյանը մասնակցել է ՌԴ հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին
ОБЩЕСТВОՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկայացվել են ՌԴ Դաշնային հարկային ծառայության գործունեության արդյունքները, հարկային օրենսդրության բարեփոխումները, ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հարկային մարմինների փոխգործակցության ներկա հարցերն ու հեռանկարները:
Այցի շրջանակում ֆինանսների նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի, Ղազախստանի պետական եկամուտների նախագահ Դաուլեթ Երգոժինի և Բելառուսի հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոի հետ:



