Չինաստանում մաքսայինները 386 կգ չորացրած օձ են առգրավել
МЕЖДУНАРОДНОЕՉինական Չուանչժոու քաղաքում մաքսային ծառայության աշխատակիցները 386 կգ չորացրած օձ են առգրավել, որը ներկրել են անօրինական ճանապարհով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը:
Օձերը հայտնաբերվել են մոտ 10 տոննա ներկրված ապրանքներում, որոնք հայտարարագրվել են որպես գեկոն տեսակի եւ չինական սահնօձ տեսակի օձեր:
Մաքսայինները 256,8 կգ չորացրած վիշապօձեր եւ 128,8 կգ հնդկական թքող կոբրա են հայտնաբերել: Այդ տեսակները պաշտպանվում են միջազգային առեւտրի կոնվենցիայով եւ կարող են արտահանվել միայն իրավական փաստաթղթերի առկայության դեպքում:
2019 թվականից Գուանչժոուի մաքսային ծառայությունը խստացրել էր անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների մաքսանենգության դեմ պայքարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



