Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես է պատգամավոր Էդմոն Մարուքյանը իշխանական ուժերի հետ նվաստացրել երկու անչափահաս երեխաների մորը և հիմա փորձում է «արդարանալ» (լուսանկանրներ)

ОБЩЕСТВО

 Երկու անչափահաս երեխաների մայր, ՀՀ քաղաքացի ամուսնու հետ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ ամիսներ առաջ Երևան տեղափոխված ՌԴ քաղաքացի Ելենա Օվսյաննիկովայի հայցի հիման վրա պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջով քաղաքացիական գործ է սկսվել ընդդեմ ՀՀ ոստիկանության, ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի, ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի: Հղում կատարելով ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված դրույթներին՝ Օվսյաննիկովան ու նրա ներկայացուցիչները պահանջում են դատարանից պարտավորեցնել պատասխանողներին հրապարակայնորեն հերքել իրենց տարածած՝ իրականությանը չհամապատասխանող, Օվսյաննիկովայի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները՝ առաջին երեքից նաև որպես բարոյական վնասի փոխհատուցում համապարտության կարգով բռնագանձելով 6 մլն ՀՀ դրամ (յուրաքանչյուրից 2-ական միլիոն), իսկ Էդմոն Մարուքյանից՝ 1 մլն ՀՀ դրամ: Ինչպես բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, Ելենան ու ամուսինը ևս որոշել էին ակտիվ մասնակցություն ունենալ ամռանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեկնարկած բողոքի ցույցերին: Ելենային նույնպես վրդովեցրել էին ոստիկանական ուժերի կողմից ջրցան մեքենաների գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու, Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից մարդկանց բերման ենթարկելու գործողությունները: Տեսնելով մահակներով և վահաններով ոստիկաններին՝ նա անհանգստացած որոշել էր հորդորել վերջիններիս՝ խուսափել ժողովրդի նկատմամբ բռություն կիրառելուն դրդող հրամաններին ենթարկվելուց:

Շարժվելով ոստիկանական շղթայի երկայնքով՝ Ելենան կրկնել է ոստիկանությանն ուղղված իր հորդորը, որ բոլորը լսեն՝ ցույցը խաղաղ է, իսկ նրանք կանգնած են վահաններով և մահակներով, նաև հիշեցնելով, որ ցույցի մասնակիցներն իրենց հարևաններն ու բարեկամներն են: Անսպասելիորեն ոստիկանների հետևից հայտնվել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, պահանջել կնոջից չխանգարել ոստիկանների աշխատանքը և հեռանալ, սակայն մերժում ստանալով, ասել է. «Ես ձեզ կասեմ. մեզ մոտ բոլոր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ Դուք այստեղ նրանց առջև գնում-գալիս եք» («Я вам скажу, у нас все полицейский сексуально озабоченные, а вы тут ходите перед ними»): Այնուհետ փոխոտիկանապետը նախազգուշացրել է կնոջը, որ սեփական կամքով չհեռանալու դեպքում կգտնվեն նրան այդտեղից հեռացնելու միջոցներ: Ապա Ելենային են մոտեցել պատգամավորներ Թևան Պողոսյանը և Էդմոն Մարուքյանը, հայտնել, որ իրենք գտնվում են այդ տարածքում սադրանքները և բռնությունները բացառելու նպատակով, սկսել են մեղադրել նրան ինչ-որ սադրանքների մեջ և պահանջել են հեռանալ: Այդ խոսակցության արդյունքում իրավիճակը Ելենայի շուրջն ավելի է թեժացել, ինչ-որ տեղից հայտնվել են լրագրողներ և նկարահանել ընթացող խոսակցությունը: Ընդդիմանալով հեռանալու պահանջին՝ Ելենան ստիպված է եղել նստել ասֆալտին, որ իրեն ուժով չհեռացնեն ցուցարարների առաջնագծից: Եվ թեև պատգամավորներ Մարուքյանն ու Պողոսյանը շարունակել են պնդել, որ այդ հատվածում կարող են գտնվել միայն պատգամավորները, հայտնիներն ու մամուլի ներկայացուցիչները, Ելենան, սակայն, այնտեղ նկատել է այլ մարդկանց, ովքեր չեն պատկանել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ խմբերին: Այս ընթացքում Ելենային են մոտեցել և անհանգստացրել ինչ-որ անձինք, ոստիկանության անվան տակ ձեռքից բռնել են, քաշքշել: Կնոջ նյարդերը տեղի են տվել և նա սկսել է վիրավորանքից և վրդովմունքից լաց լինել: Հուզմունքի պատճառը նաև այն էր, թե ինչու են փորձում իրեն սադրանքի մեջ մեղադրել և տարածքից հեռացնել մարդիկ, ում հետ ինքը կարծես միևնույն նպատակներն է հետապնդում: Իրական վտանգ զգալով՝ Ելենան, ի վերջո, տեղից բարձրացել է և հեռացել:

Իշխանական ուժերը, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանը, այնուհետ ջերմեռանդորեն իրականացրել են ռուս աղջկանից ուկրաինացի սադրիչ սարքելու գաղափարը: Նշված միջադեպից մոտ կես ժամ անց արդեն ողջ մամուլը, սոցիալական ցանցերն ու հեռուստատեսությունը ողողված էին Ելենայի՝ ուկրաինացի սադրիչ լինելու մասին լուրերով: Ելենան ամուսնու և իրենց ընկերներից մեկի հետ գտել են Էդմոն Մարուքյանին, խնդրել բացատրել, թե ինչ հիմքով են նրանք բոլորը, այդ թվում` Մարուքյանը, իրեն մեղադրել Ուկրաինայից ժամանած սադրիչ լինելու մեջ: Մարուքյանը հրաժարվել է տեսախցիկի առջև խոսել: Առանց տեսախցիկի նորից սկսել է խոսքի միջոցով հարձակումներ գործել և ասել, որ նա իրավունք չունի գտնվելու բողոքի ցույցի վայրում (իբրև թե այդ իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ), իրավունք չունի խոսելու ոստիկանության հետ: Ասել է, որ ինքն ավելի շատ մարդու իրավունքների մասնագետ է և այդ թեմայով բազմաթիվ դասընթացներ է վարել, սակայն ի պատասխան Ելենայի պահանջի՝ նշել օրենքի համապատասխան դրույթները, ձեռքն է թափ տվել: Հաջորդ օրը միայն Ելենային հաջողվել է ուղիղ եթերով հարցազրույց տալ, որի ժամանակ նա հերքել է վերոհիշյալ արատավորող տեղեկությունները: Բայց հաջորդիվ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Ելենայի հասցեին նոր զրպարտություն է հրապարակել՝ նրան արդեն կոչելով «պրոֆեսիոնալ խառնակիչ», «միջազգային գործակալ», ով ներգրավված է եղել Սիրիայում, Ուկրաինայում, Վրաստանում տեղի ունեցած անկարգություններում և ցույցներում և վերապատրաստվել է Թուրքիայում: Բացի դրանից՝ պնդել է, որ Բաղրամյան պողոտայում կանգնած ոստիկաններին Ելենան սեքս է առաջարկել: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով, բացի պարծենալուց, որ , սադրանք է կանխել, իր մեկնաբանություններում էլ ավելի հեռուն է գնացել՝ պնդելով, որ Ելենան հարբած է եղել, գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Լրատվամիջոցներն անմիջապես վերահրապարակել են այդ տեղեկությունները, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարածվել են հղումները, այդպիսով, մի երկու ժամվա ընթացքում հազարավոր մարդիկ, կարդալով այդ լուրերը, արդեն Ելենային ճանաչել են դեմքով և հավատացել այդ ստերին: Ելենան «Ֆեյսբուքով» սկսել է հարցումներ ու հաղորդագրություններ ստանալ, որտեղ նրան անգամ սաունա են հրավիրել, պահանջել են հեռանալ երկրից և այլն:

Ըստ Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի՝ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաները և պատգամավոր Էդմոն Մարուքյանն ամենևին էլ պատահական չէ, որ փորձել են խաղարկել սլավոնական արտաքինով կնոջ ներկայությունը ցույցի վայրում, այլ օգտագործել են այն՝ Արևմուտքի կողմից Ուկրաինայում օգտագործված «մայդանային» սցենարի կրկնության վտանգի մասին հանրությանը «նախազգուշացնելու» համար՝ այդպիսով, փորձելով նվազեցնել օրեցօր ավելացող ցուցարարների թիվը, ինչպես նաև վարկաբեկել բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներին: Այս գաղափարը պաշտոնատար անձինք իրագործել են իրենց հետ համագործակցած պատգամավորների և այլ անձանց օգնությամբ: «Իրենց կլանային «ազնիվ» նպատակին հասնելու համար հասարակության մեջ որոշակի հեղինակություն ունեցող անձինք, բարձրաստիճան պաշտոնյաներ որոշել են զոհել օտարազգի կնոջը՝ ցեխ շպրտելով նրա վրա այն բանի համար, որ նա համարձակվել է դուրս գալ անարդարության դեմ: Այդ ստոր ու պարսավելի քայլով այդ անձինք ոչ միայն մոլորության մեջ են գցել հանրությանը, այլև արատավորել են մի ազնիվ կնոջ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ նրան ներկայացնելով որպես ուկրաինացի հարբած սադրիչ, որը սեռական հարաբերություն է առաջարկել ոստիկաններին: Իսկ այնուհետև զարգացրել են այդ ստերը` նրան ներկայացնելով նաև որպես Թուրքիայում վերապատրաստված միջազգային գործակալ: Այս համատեքստում ամենևին էլ սխալմունք չի եղել այն, որ նա որպես ուկրաինացի է ներկայացվել, այլ ոչ թե ռուս, թեև ազգությամբ ռուս է»,- ասում են փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը:

Իշխանական ուժերի հետ վերը նկարագրված գործողություններից հետո, սակայն, Մարուքյանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում փորձ է արվում «արդարացնել» նրան: Այսպես՝ նշված է, թե Մարուքյանը Ելենային «հարբեցող» կամ «հարբած» չի անվանել, նրա կատարած գրառումը վերաբերել է ընդհանրապես այդ պահին զգացած ալկոհոլի հոտի: «Ալկոհոլի հոտը կարող է զգացվել ոչ միայն հարբած լինելու պատճառով, այլև այլ պատճառներով, որոնք տվյալ պարագայում անհնար է բացահայտել, օրինակ՝ ցուցարարների հոծ բազմության մեջ, որտեղ կանգնած էր նաև հայցվորը, հնարավոր է մեկ այլ անձ է ալկոհոլային խմիչք օգտագործած եղել, որի պատճառով ալկոհոլի հոտ է զգացվել այն կողմից, որտեղ գտնվել է Օվսյաննիկովան»: Մյուս ձևակերպման հետ կապված՝ նշված է, թե Մարուքյանն իր «Ֆեյսբուքում» ոչ թե գրել է, որ սադրանք է կանխել, այլ «մի թեթև պրովոկացիա»: Գրառմամբ ոչ թե հայցվորի անձի կամ նրա կատարած գործողությունների մասին է խոսվում, այլ տեղի: «Էդմոն Մարուքյանը նկատի է ունեցել կոնկրետ իրավիճակը, պահը և վայրը, որտեղ հայտնվել է հայցվորը»,- նշված է Մարուքյանի պատասխանում:

Մինչդեռ որպես ապացույց դատարան ներկայացված փաստաթղթերի ցանկում են՝ Էդմոն Մարուքյանի կողմից «Ֆեյսբուք» սոցցանցի նրա էջից տարածված՝ Թևան Պողոսյանի և Ելենա Օվսյաննիկովայի խոսակցության տեսանյութը՝ Մարուքյանի ուղեկից գրառմամբ, որ տեղի է ունեցել պրովոկացիա, որ կանխվել է: Ստորև նրա մեկնաբանություններից մեկը, որով հաստատել է, որ Ելենան պրովոկատոր է, և որ նրանից ալկոհոլի հոտ է եկել: Հատված Մարուքյանի, Թ. Պողոսյանի և Ելենայի խոսակցության տեսագրությունից, որտեղ Մարուքյանը Ելենային հարցնում է, թե արդյոք նա ՀՀ քաղաքացի է և հայտարարում, որ նա սադրանք է իրականացնում, տեսանյութ, որտեղ Մարուքյանը հայտնում է, որ նախորդ օրը եղել են սադրանքներ, որոնք, սակայն, կանխվել են, և խոսում է Ելենայի մասին: Թ. Պողոսյանի հարցազրույցը, որտեղ նա Ելենային անվանում է «սադրիչ»: Նույն տեսագրությունը Ն. Մալյանի «Ֆեյսբուք»-յան էջից՝ ուղեկից մեկնաբանությամբ, որ նա ուկրաինացի սադրիչ է: Մալյանի գրառման տակ տարբեր օգտատերերի կողմից արված վիրավորական մեկնաբանությունները, որոնք նաև ապացուցում են, որ պատգամավորներ Թ. Պողոսյանն ու Է. Մարուքյանը Ելենային հեռացնելու փորձեր կատարելիս ունեցել են ոստիկանության հրահանգը: Ն. Մալյանի ֆեյսբուքյան գրառումները Ելենայի ուղեկից լուսանկարներով, որ վերջինս պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչ է, Թուրքիայում վերապատրաստված միջազգային գործակալ, բոլոր ոստիկաններին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, ատում է Ռուսաստանը, և կոչ է անում մարդկանց հիշել նրա դեմքը և տեսնելիս թքել երեսին, և դրա տակ տարբեր օգտատերերի կողմից արված վիրավորական մեկնաբանությունները: Ն. Մալյանի գրառումը, որ ինքը ուկրաինուհիների գծով մասնագետ է, և որ դա տիտղոս է, որ երազում է ցանկացած հայ տղամարդ, բայց միայն ինքը ունի, և այլն: Ուշագրավ է նաև, որ վերոնշյալ բոլոր տեսագրությունները www.1in.am-ի կողմից են կատարված:

Ադրինե Թորոսյան

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей