ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Սահմանվել է մորուքի հարկ, դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել ԱՖղանստանի հետ
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Բարեգործության միջազգային օր, Հնդկաստան՝ Ուսուցչի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ, արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը:
1904 – ծնվել է գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանը:
1915- Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում ծովում ռազմանավ է երևացել։ Պարզվել է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն է, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրել։
1923 –ծնվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը՝ «Ավետիք Իսահակյան» արձանի ստեղծողը:
1931 – ծնվել է դերասան Լեոնարդ Սարգսյանը (Սարկիսով) («Թթենի», «Պատահար հուլիսին», «Խոշոր շահում» և այլն):
1943 – ծնվել է ճարտարապետ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը:
1948– ծնվել է հայ կրկեսային ճանաչված գործիչ Սոս Պետրոսյանը։
1948- վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Գրիգոր Կեկչեևը:
1963– ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը։
1979- վախճանվել է դերասան և թատերական ռեժիսոր Էդուարդ Մուրադյանը:
1989- վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ Պարույր Մասիկյանը:
1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ:
2001-ԼՂՀ-ում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
2004- Երևանում ստեղծվել է «Նարեկացի» արվեստի միությունը:
2006-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
ԱՇԽԱՐՀ
699-ծնվել է արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր Աբու Հանիֆան:
1568 – ծնվել է իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Թոմազո Կամպանելլան:
1666 – մարել է երեք օր շարունակվող Մեծ լոնդոնյան հրդեհը, վառվել է ավելի քան 10 հազար շինություն և միաժամանակ հայտնի է ընդամենը 16 մահվան դեպքի մասին:
1698– Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինը մորուք կրելու հարկ է սահմանել։
1774 —Միխելսոնի ղեկավարած բանակը Սոլենիկյան բնակավայրի մոտ վճռական պարտության է մատնել Եմել յան Պուգաչովի բանակին:
1800 —Բրիտանիան զավթել է Մալթան:
1857– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր հանդիսացող Օգյուստ Կոնտը։
1862 —անգլիացի օդագնացներ Գլեյշերը և Կոքսվիլլը օդապարիկով բարձրացել են այդ ժամանակ ռեկորդային համարվող 9 կիլոմետր:
1885 —ԱՄՆ-ում Ջեկ Գամերի ավտոսպսարկման կետում առաջին անգամ տեղադրվել է բենզինի պոմպ:
1905– կնքվել է Պորտսմուտյան պայմանագիրը, որով ավարտվել է ռուս-ճապոնական պատերազմը։
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում՝ Մառնա գետի մոտ, սկսվել է 7 օր տևած պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը. երկու կողմերից ճակատամարտին մասնակցել է մոտ 2 միլիոն զինվոր։
1918 —Ռուսաստանի սովնարկոմի դեկրետով սկսվել է կարմիր տեռորը:
1941- նացիստական Գերմանիան ամբողջովին օկուպացրել է Էստոնիան:
1946 – ծնվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարուխ Բուլսարա):
1972 - Պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցրել Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներին, որի արդյունքում զոհվել են Իսրայելի հավաքականի 11 մարզիկ և մեկ գերմանացի ոստիկան։
1977– ՆԱՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։
1981 —գրանցվել է առաջին ասիացու մահը ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ից:
1997– վախճանվել է ալբանական ծագմամբ կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան։
Կամո Խաչիկյան



