Թուրքիան պետք է դադարի գործել որպես տարածաշրջանում անդորրը խախտող. Աթենք
ОБЩЕСТВО
Թուրքիան պետք է դադարի գործել որպես տարածաշրջանում անդորրը խախտող: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Էգեյան ծովի գրեթե կեսի միջով անցնող թուրքական տարածքային ջրերը պատկերող քարտեզի առաջ լուսանկարը, հաղորդում է Ekathimerini-ն:
Դենդիասի խոսքով՝ նման արարքը Թուրքիային հանցագործ է դարձնում: «Պետական սահմանները նշվում են ոչ թե ինչ-որ քարտեզով, որը ինչ-որ նախարարություն որոշում է նկարել, այլ միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է նա:
Հույն նախարարը հիշեցրել է նաեւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի շարունակվող խախտումների մասին՝ ասելով, որ Կիպրոսը ԵՄ անկախ պետություն է, եւ որ Թուրքիան խախտում է Կիպրոսի հանրապետության ինքնիշխան իրավունքը:
«Հույս ունենք՝ Թուրքիան ուշքի կգա»,- հավելել է նա:



