Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Իսկ դուք գի­տե՞ք՝ ով է պաշտ­պա­նը և ե՞րբ է նրա մաս­նակ­ցու­թյու­նը պար­տա­դիր

ОБЩЕСТВО

Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Հարց- Ո՞վ է պաշտպանը և ե՞րբ է նրա մասնակցությունը պարտադիր:

 

Պատասխանում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

- Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունն ստանձնելու պահից: 

Պաշտպանը պարտավոր է պաշտպանությունն ստանձնելուց հետո այդ մասին անմիջապես տեղյակ պահել քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ`

 

• այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը.

• կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով.

• կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում,

 

• կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին. • հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է,

• մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է,

• կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի,

• քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում,

 

• կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է

• դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում

• դատարանն ամբաստանյալին հեռացրել է դատական նիստերի դահլիճից:

Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են` կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որևէ մեկին երաշխավորել հրավիրելու որևէ պաշտպանի:

 

Քրեական վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է փաստաբանին նշանակել պաշտպան` կասկածյալի կամ մեղադրյալի միջնորդությամբ կամ այն դեպքում, երբ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, իսկ կասկածյալը կամ մեղադրյալը պաշտպան չունի:

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»