Շիրակի մարզի հանրակրթական դպրոցները ջեռուցման խնդիր չունեն
ОБЩЕСТВОՇիրակի մարզի հանրակրթական դպրոցները ջեռուցման խնդիր չունեն: Թեեւ տարբեր դպրոցներ ջեռուցվում են տարբեր եղանակով, սակայն, անհրաժեշտ ջերմային ռեժիմը պահպանում են բոլորը: Ի դեպ, ասել, թե բոլոր դպրոցները նույն ժամանակ են սկսել ջեռուցման սեզոնը, սխալ է. կապված ջերմային ռեժիմի ու եղանակի հետ` դպրոցներն իրենք են որոշում, երբ սկսել ջեռուցումը: Այս են պ ահանջում նաև ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից դպրոցներին իջեցված շրջաբերականները: Ըստ պահանջվող նորմատիվների՝ դպրոցներում պետք է լինի 18-20 աստիճան տաքություն: Դպրոցների ջերմային ռեժիմների պահպանմանը հետևում է հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը, սակայն, բողոքների դեպքում, հսկողություն իրականացնում է նաև Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունը:
Այս մասին տեղեկացրեց մարզի աշխատակազմի կրթությանվարչության առաջատար մասնագետ Սամվել Մարտիրոսյանը. «Ջեռուցման սեզոնը դպրոցն ինքնուրույն է որոշում՝ ելնելով եղանակային պայամաններից, քանի որ մարզում ունենք 3 ջերմային ռեժիմային դպրոցներ՝ բարձր լեռնային, լեռնային և հարթավայրային, օրինակ՝ մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ավելի շուտ են դպրոցները ջեռուցվում, Գյումրիում՝ ուշ: Կրթության վարչությունն ունի հանձնարարական բոլոր դպրոցներին՝ ջերմային ռեժիմի պահպմանման հետ կապված այս պահին չունենք որևէ բողոք ,-նշեց Սամվել Մարտիրոսյանը
Մարզում դիզելային վառելիքով և վառարանով ջեռուցվում է 22 դպրոց, դիզելային վառելիքով, բայց կաթսայատնով՝ 11, գազով` 91 դպրոց և էլեկտրականությամբ` 38: Խոսելով դեռ վառարաններով ջեռուցվող դպրոցների մասին՝ պատասխանատուն նշեց, որ սրանք այն համայնքներում են, որոնք գազաֆիկացված չեն: Մեր այն հարցին, թե արդյոք գազի թանկացման հետ կապված գազաֆիկացված դպրոցներից կա՞ն այնպիսիները, որոնք որոշել են անցնել ջեռուցման այլ եղանակի՝ Սամվել Մարտիրոսյանը վստահեցրեց, որ այդպիսի դպրոցներ մարզում այս պահին չկան:



