Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ար­ցա­խյան դասավորումներ,կամ՝ ընտ­րու­թյուն­նե­րին մնաց յոթ ամիս

АНАЛИТИКА

Երեկ լրացավ Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձը, մի հանգամանք, որը առիթ է անդրադառնալ երկրորդ հայկական պետության քաղաքական առօրյային և տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև ՀՀԱրցախ հարաբերությունների ներկա վիճակին։

Ինչպես հայտնի է՝ առաջիկայում Արցախում լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում. գործող նախագահ Բակո Սահակյա նի պաշ տ ո ն ա վարման ժամկ ե տ ն ավարտվում է 2020-ի ապրիլին, իսկ կրկին առաջադրվելու իրավունք նա այլևս չունի, ուստի ապագա նախագահի թեկնածության հարցը դրված է բավականին լուրջ։

Հարցը հատկապես կարևոր է հայաստանյան քաղաքական էլիտայի համար, այն աստիճան, որ անգամ դարձել է քաղաքական դաշտում քննարկվող առանցքային հարցերից մեկը։

 

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի ԿԸՀ-ն հաստատել է սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագծի քաղաքացիական նախաձեռնության կարգով կազմակերպված ստորագրահավաքի ստորագրությունների վավերականությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնող խմբի կողմից ներկայացված 21049 ստորագրությունների ընդհանուր խմբաքանակից հանվել է 1115 ստորագրություն: ԿԸՀ-ն հաստատել է շուրջ 19934 ստորագրության վավերականությունը: Չնայած Սամվել Բաբայանի կողմնակիցները խոսում էին այլ՝ ուռճացված թվերի մասին, սակայն պարզվեց՝ դրանք չէին համապատասխանում իրականությանը։

Այդ ստորագրահավաքի գնահատականները հնչել էին նաև ՀՀ իշխանությունների կողմից՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի շուրթերով, ինչպես նաև բազմաթիվ այլ հայտնի իրավաբանների կողմից, որոնք համարում են, որ Սահմանադրության մեջ նշված փոփոխություններն ինքնին հակասահմանադրական են, մյուս կողմից էլ՝ դրանք խնդիրներ են ստեղծելու բանակցային գործընթացում, որովհետև ուղղակիորեն հակադրվում են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին։

 

Երկրորդ կարևոր գործընթացը, որը տեղի է ունենում արցախյան իրականության մեջ, սեպտեմբերի 8-ին սպասվող ՏԻՄ ընտրություններն են, որոնց նախընտրական պայքարը սկսվել է արդեն երկու շաբաթ։

Սպասվող ընտրություններից ամենամեծ համայնքը մայրաքաղաք Ստեփանակերտն է, որը մոտ 55 հազար բնակչություն ունի։ Նշենք, որ քաղաքական պայքարը հիմնականում հանդարտ է, չկա ավելորդ ինտրիգ և լարվածություն, քանի որ քաղաքական ուժերը մեծ ակտիվություն չունեն։

 

Ստեփանակերտում առաջադրված է հինգ թեկնածու, որոնք, ըստ էության, հիմնականում ապաքաղաքական դեմքեր են և քաղաքական գործընթացներում առանձնապես ակտիվ չեն եղել։

Տարբեր համայնքներում կան որոշ թեկնածուներ, որոնց աջակցում է այս կամ այն կուսակցությունը, բայց ընդհանուր առմամբ պայքարը կոռեկտության շրջանակներից դուրս չի գալիս։

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներին, կարող ենք փաստել, որ վերջին շրջանում բավականին ակտիվ գործողություններ է ծավալում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլ յանը, ով մի կողմից իրականացնում է շրջանային այցեր՝ որոշակիորեն թարմացնելով իր կուսակցության շարքերը և իր հավատարիմների բանակը։

 

Մյուս թեկնածուները հիմնականում պասիվ են՝ Մասիս Մայիլ յանը սահմանափակվեց իր հայտնի հայտարարությամբ, որով չբացառեց քաղաքականապես ակտիվանալու մասին, Արայիկ Հարությունյանը անհասկանալի ընթացիկ հարցերի մեջ է, Սամվել Բաբայանն, ըստ էության, ընտրություններին չի մասնակցի, որովհետև ինքը ևս հասկանում է, որ իր մասնակցությունը մեծ թվով խնդիրներ է առաջացնում և՛ իրավական, և՛ քաղաքական մակարդակներում, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, ուստի դժվար թե այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Ամենայն հավանականությամբ, նշված հանգամանքներից ելնելով՝ չի մասնակցի նաև խորհրդարանական ընտրություններին, սակայն նրա համախոհները փորձում են կուսակցություն հիմնել և խորհրդարանի ընտրություններին մասնակցություն ունենալ։ 

Ըստ էության, քաղաքական դաշտում ամենակոշտ դիրքորոշումն ունի Վիտալի Բալասանյանը, այն առումով, որ ՀՀ իշխանությունների քայլերին սուր և քննադատական արձագանք է հնչեցնում։ Հանուն արդարության պետք է նշել, որ, ինչքան էլ ցավոտ լինի, խոսքը օբյեկտիվ գնահատականների մասին է, որոնք հաճախ հանդիպում են սուր հակազդեցության:

 

Նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր «ասողը» դեռևս չի հայտարարել իր «ժառանգորդի» և, ընդհանրապես, իր դիրքորոշման մասին. խոսքը նախագահ Բակո Սահակյանի մասին է, ով, անկախ ամեն ինչից, նաև որպես հեռացող նախագահ, ունի բավականին բարձր վարկանիշ, և ում խոսքը մեծ զանգվածների համար որոշիչ է լինելու։

Նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով փորձում են «հարաբերություններ» պարզել Արցախի հետ՝ ամեն առիթով թիրախավորելով և տարբեր տիպի ոչ պատշաճ ձևակերպումներ հնչեցնելով։ Դա հանգեցրեց մի վիճակի, որ ամեն պահ կարող են լարվել Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ հասցնելով փխրուն մակարդակի, իսկ դա չափազանց մեծ «ճոխություն» է մեր երկու երկրների համար։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»