Ֆերնանդո Լիորենտեն տեղափոխվեց «Նապոլի»
СПОРТԻսպանիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Ֆերնանդո Լիորենտեն երկու տարվա պայմանագիր կնքեց իտալական «Նապոլիի» հետ։ 34-ամյա հարձակվողը կստանա տարեկան 2․5 միլիոն եվրո։
Ֆերնանդո Լիորենտեի նախորդ ակումբը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որի հետ պայմանագիրն ավարտվել էր այս ամռանը, եւ ֆուտբոլիստը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։
Լիորենտեն կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Բիլբաոյի «Աթլետիկում», Թուրինի «Յուվենտուսում», իսպանական «Սեւիլիայում», Ուելսի «Սուոնսի Սիթիում»։
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



