Բաքվի բնակիչը բանկին ունեցած պարտքի պատճառով ինքնահրկիզվել է
ОБЩЕСТВОԲաքվում «Ազադլըգե մետրոյի կայարանի մոտ գտնվող «Մուղանբանկե-ի բաժանմունքի դիմաց 34-ամյա քաղաքացի Մալիք Հուսեյնովն այսօր առավոտյան հրապարակավ իր վրա բենզին է լցրել եւ դիմել ինքնահրկիզման:
Վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, միջադեպի վկաների խոսքով` խորն այրվածքներ ստացած երիտասարդին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Նախնական տվյալներով` ինքնահրկիզման դիմած երիտասարդը հիշյալ բանկին բավականին պարտքեր է ունեցել, այդ քայլին է դիմել վերցրած վարկը վերադարձնել չկարողանալու պատճառով:
Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
«Ազերբայջանե թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը հայտնել էր, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի արդարադատության մարմինները բանկերին պարտքեր ունեցող 4 հազարից ավելի անձանց արգելել են դուրս գալ երկրից:
Նրա խոսքով` դատական որոշումների կատարմանը խոչընդոտելու եւ դրանք կանխամտածված չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 3250 մարդ: «Այդ թվում 1800 մարդ վարչական կարգով ձերբակալվել է, 242 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: 4 հազարից ավելի պարտապան անձանց երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվել էե, -ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա 9 ամիսներին դատական գործերով կատարողական վարույթների թիվը գերազանցել է 350 հազարը, ինչը 53 տոկոսով ավելի է, քան 2014 թվականի հաշվետու ժամանակաշրջանում:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապահովվել է 160 հազարից ավելի գործերի վարույթ, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վճարումների ծավալը կազմել է 124 մլն մանաթե, -ասել է Մամեդովը:
2015 թվականի ընթացքում սա քաղաքացու ինքնահրկիզման դիմելու արդեն 18-րդ դեպքն է Ադրբեջանում, որոնցից 10-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 14 քաղաքացի, որոնցից 7-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով:



