"Media Systems"-ը ստեղծել է բիզնես նեթվորքինգի առաջին հարթակը (տեսանյութ)
ОБЩЕСТВОՀայաստանում ստեղծվել է բիզնես նեթվորքինգի առաջին հարթակը:
Օգոստոսի 27-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Media Club» փակ միջոցառումը, որի շրջանակում մի վայրում էին հավաքվել հայաստանյան խոշոր կազմակերպությունների մենեջմենթի, մարքեթինգի և PR գծով մասնագետները:
Հանդիպումն առաջինն էր, բայց խոստումով՝ շարունակական և ավելի ընդգրկուն է դառնալու հաջորդիվ:
"Media Systems" գովազդային գործակալության ջանքերով ստեղծված այս հարթակը հնարավորություն կտա պրոպագանդել հաջողված բիզնես պատմություններ, դառնալ հարթակ, որտեղ կարող են հանդիպել հաջողակ բիզնեսմեններն ու սկսնակները: Մինչ այս՝ մշտապես զգացվել է նմանատիպ հարթակի անհրաժեշտությունը: Այս կարծիքին էին Հայաստանում արդեն իսկ հաջողված բիզնես պրոյեկտների ներկայացուցիչները:
«Ոլորտում առաջինը» թեմայով ելույթներ ունեցան Menu.am, Globbing և Tumo ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց ոլորտներում առաջինն էին Հայաստանում, բախվել էին բազմաթիվ խնդիրների, բայց և գտել ճիշտ ճանապարհն ու զարգացրել բիզնեսը. չէ՞ որ միշտ էլ առաջինը դժվար է լինել:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



