ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Նախկին գյուղապետն սպանել է գործող գյուղապետին
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Բռնի անհետացման զոհերի միջազգային օր, Ղազախստան` Սահմանադրության օր, Թուրքիա` Հաղթանակի օր, Թաթարստան (ՌԴ)` Հանրապետության օր, Ղըրղըզստան` Արխիվային աշխատակցի օր, Հարավային Օսիա՝ Դատական կարգադրիչի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1908 – վախճանվել է գրող Մուրացանը:
1927– վախճանվել է հայ մեծանուն հայդուկապետ և զորահրամանատար, Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը։
1940 – ծնվել է արձակագիր և թարգմանիչ Լևոն Ադյանը:
1950 – ծնվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:
1960– ծնվել է Արցախի նախագահ, գեներալ-գնդապետ Բակո Սահակյանը։
1980-վախճանվել է հայազգի ռուսաստանցի ճարտարապետ Խաչատուր Չալխուշյանը:
1997 – վախճանվել է կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանը:
1998 – վախճանվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը:
1999– վախճանվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս «Ոսկե արծիվ» շքանշանակիր Քրիստափոր Իվանյանը։
2006- Արարատի մարզի Դալար գյուղում նախկին գյուղապետ Գեղամ Բադալ յանը որսորդական ավտոմատ հրացանից արձակած չորս կրակոցներով սպանել է գյուղի գործող գյուղապետ Տիգրան Պետրոսյանին:
2008-2006 թվականին գրականության գծով Նոբել յան մրցանակի արժանանալուց հետո թուրք գրող Օրհան Փամուկը առաջին գիրքն է հրատարակել Թուրքիայում:
2011-Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։
ԱՇԽԱՐՀ
1700 - Ռուսաստանի և Շվեդիայի միջև սկսվել է Հյուսիսային պատերազմը:
1703 – Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել առաջին ջրհեղեղը: Հաշված ժամերի ընթացքում ջուրը բարձրացել է երկու մետր:
1809 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ադոլֆ Ֆրիդրիխ Հեսսեն։
1860 –գործարկվել է առաջին բրիտանական տրամվայը:
1860 –ծնվել է ռուս նկարիչ Իսահակ Լեվիտանը:
1871 – ծնվել է անգլիացի ֆիզիկոս, միջուկային ֆիզիկայի հիմնադիր Էռնեստ Ռեզերֆորդը:
1877 –ֆրանսիացի ինքնուս գյուտարար Էմիլ Ռենեն արտոնագրել է պրակսինոսկոպը՝ մուլտիպլիկացիայի նախատիպը:
1901- անգլիացի գյուտարար Հյուբերտ Սեսիլ Բուտը արտոնագրել է էլեկտրական փոշեծծիչը:
1907 –ծնվել է ամերիկացի ինժեներ Ջոն Ուիլ յամ Մոուչլին, որը հանդիսանում է աշխարհում առաջին համակարգչի ստեղծողներից մեկը:
1918– կին հեղափոխական Ֆաննի Կապլանը անհաջող մահափորձ է կատարել Լենինի դեմ:
1928 –Ջավահարլալ Ներուն պահանջել է Հնդկաստանի անկախությունը, ստեղծվել է Հնդկաստանի անկախության լիգան:
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդային զորքերը մտել են Բուխարեստ:
1963 –պատահական միջուկային պատերազմը կանխելու նպատակով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ստեղծվել է «թեժ գիծ»:
1973 – Քենիայում արգելվել է փղերի որսը:
1995– Ֆոն Թեչները և Իվարսեյը ստեղծել են Opera Software ընկերությունը։
2013 – վախճանվել է իռլանդացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Շեյմաս Հինին:
2018 –վախճանվել է ռուս էստրադային երգիչ և քաղաքական գործիչ Իոսիֆ Կոբզոնը:
Կամո Խաչիկյան



