Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Բոլոր օրակարգերը կա՛մ ընթացիկ են, կա՛մ դեպի անցյալն են ուղղված»

ПОЛИТИКА

Մեկուկես տարի անց փաստում ենք, որ իշխանությունը զարգացման օրակարգ չունի: Ամենայն հավանականությամբ, այդ օրակարգն այլևս չի էլ լինելու: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի համոզմամբ, այսօր ապագային ուղղված ոչ մի օրակարգ չկա: «Բոլոր օրակարգերը կա՛մ ընթացիկ են, կա՛մ դեպի անցյալն են ուղղված: Վերջին օրինակը դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծն է, որտեղ հիմնական շեշտադրումը 1991-2018թթ. տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ գործընթացներն են:

Սա ևս ոչ թե ապագա, այլ դեպի անցյալ ուղղված հայացք է: Իսկ երբ զարգացման օրակարգ չունեն, բնականաբար, ներքաղաքական կյանքում սկսում են իշխել ժամանակավոր օրակարգերը, որոնք մեկ կամ երկու օրվա կյանք ունեն:

Վերջին օրինակը ՊԵԿ նախկին նախագահի ձերբակալությունն էր: Իհարկե, կարևոր են Ամուլսարը, Ստամբուլ յան կոնվենցիան, երկրորդ նախագահի՝ ՍԴ-ի հետ կապված հարցերը, բայց այս ամենը առանձին-առանձին օրակարգեր են և դեպի ապագա չեն նայում: Մեծ հաշվով, կարող ենք փաստել, որ ՀՀ իշխանություններն ապրում են ընթացիկ օրակարգերով՝ օգոստոսյան գործընթացները հենց այդ մասին են վկայում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը՝ շեշտելով, որ արտաքին քաղաքականությունը ևս ձախողված է, ոչ մի նախաձեռնություն չկա, իսկ դեսպանների հավաքը ցույց տվեց, որ Արցախի հարցի վերաբերյալ որևէ հստակություն գոյություն չունի:

«Պարզունակ մտքեր, որոնք ոչ մի տեղ չեն տանում»,-շեշտեց նա:

Քաղտեխնոլոգը նկարագրված իրավիճակը բնականոն է համարում: «Երբ քաղաքական ուժը նոր է իշխանության գալիս, 100-րդ օրը ձևակերպում է ապագայի տեսլականը, բայց 100-րդ օրը վարչապետը չտվեց Հայաստանի զարգացման տեսլականը: Իսկ երբ զարգացման տեսլական չունես, բայց ուզում ես կողմնակիցներիդ կողքիդ պահել, բնականաբար, պետք է ներքին թշնամիներ գտնես: 

Մենք տեսանք, որ տարբեր պահերի տարբեր թշնամիներ գտնվեցին: Սա հնարավորություն էր տալիս առժամանակ ամրապնդել թիմը, բայց Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը փաստեց, որ թիմն ամուր չէ և բոլորովին այլ կառուցվածք ունի: Սա բնականոն գործընթաց է, բայց նորմալ չէ, որովհետև այդպիսի գործողություններով երկիր զարգացնել չես կարող:

Իհարկե, վարչապետը շատ է սիրում վիճակագրական թվեր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, խոսել տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին, բայց նա անում է այն, ինչ երրորդ նախագահը: Այսինքն, փաստաթղթերով ամեն ինչ լավ է, բայց իրական կյանքում ոչինչ էլ լավ չէ:

Այդպես նաև նախկինում էր»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս և մի շարք այլ բացասական երևույթների առկայությունը բացատրվում է այն հանգամանքով, որ քրեաօլիգարխիկ համակարգը տրանսֆորմացվել է մեկ անձի իշխանության:

Արմեն Բադալյանը համաձայն չէ շրջանառվող այն տեսակետների հետ, թե օրերս ՊԵԿ նախկին նախագահի ձերբակալության նպատակը հասարակության ուշադրությունը Ամուլսարից շեղելն էր: Նա այլ հանգամանքներ է առանձնացնում:

«Այո՛, Ամուլսարը բավականին լուրջ հարց է, որով հետաքրքրվում են, բայց կան շատ ավելի լուրջ հարցեր, որոնք ուշադրության կենտրոնում են, թեպետ հիմնականում դուրս են լրատվամիջոցների տեսադաշտից:

Խոսքը աշխատատեղերի, ներդրումների բացակայության և այլ առաջնային հարցերի մասին է: Ամուլսարը, միգուցե, ֆեյսբուքյան Հայաստանի թիվ մեկ խնդիրն է, բայց ոչ իրական Հայաստանի»,-շեշտեց նա՝ խոսելով Ամուլսարի քաղաքական բաղադրիչի մասին:

«Իշխանությունը գտնում է, որ հանքը պետք է շահագործվի, միգուցե նրա համար, որ «Լիդիանը» կարող է դիմել միջազգային արբիտրաժ, ինչի հետևանքով Հայաստանը կարող է մեծ տուգանքներ վճարել:

Երկրորդ՝ միգուցե իշխանությունը մտածում է, որ Ամուլսարը աշխատեցնելով՝ կարող է ինչ-որ չափով զարգացնել զրոյական մակարդակում գտնվող հայ-ամերիկյան հարաբերությունները:

Հաշվի առնելով, որ վարչապետը սեպտեմբերին ԱՄՆ է մեկնելու, երևի մտածում էին, որ Ամուլսարը կարող է լավ առևտրի առարկա լինել ամերիկյան իշխանություների համար: Այդուհանդերձ, այդ թեզը ևս չաշխատեց, որովհետև ԱԳ նախարարը նշեց, որ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ:

Երրորդ հանգամանքն այն է, որ այս հարցի շուրջ իշխող խմբակցությունում եղան որոշակի շարժեր, բայց այստեղ էլ պետք է հստակություն մտցնել. եթե խմբակցության անդամներն ասում են, որ դեմ են շահագործմանը, չի նշանակում, որ սկզբունքորեն են դեմ: 

Իհարկե, կան այդպիսիք, բայց շատ դեպքերում դեմ են արտահայտվում, որ բնապահպանների, քաղաքացիների առաջ, այսպես ասած, դեմքները չսևացնեն:

Սա ցույց տվեց, որ 88 հոգանոց խմբակցությունից վարչապետի կողքին շատ քիչ պատգամավորներ կան:

Ցույց տվեց, որ վճռական պահին խմբակցության շատ անդամներ իջան ջրի հատակը: Իրենք, փաստորեն, սեպարատ քաղաքականություն վարեցին, ինչը ցույց է տալիս, որ 88 հոգանոց խմբակցությունում Ն. Փաշինյանի անմիջական կողմնակիցները շատ ավելի քիչ են: Արդեն տեսանելի է, որ այնտեղ կան փաստացի նիկոլականներ, սորոսականներ:

Բացի նրանցից՝ մեծամասնություն է կազմում ճահիճը: Այսինքն, նրանք, ովքեր ո՛չ այս, ո՛չ այն կողմ են»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ այդ հանգամանքը հետագայում կարող է զարգացումների առիթ դառնալ:

Բադալյանը ուշադրություն է հրավիրում նաև այլ հանգամանքի վրա: «Քանի որ վարչապետի վարկանիշն անկում է ապրում և իր ելույթները, Live-երն այլևս չեն տալիս այն էֆեկտը, ինչ նախկինում, նա սկսել է փաստահավաք խմբի ձևավորման գործընթաց:

Սա կարևոր պահ է՝ փորձում է ձևավորել մի խումբ, որը պետք է 1991-2018թթ. նյութերը հավաքի ու ներկայացնի համապատասխան մարմիններին՝ իրավախախտումների հետևանքները վերացնելու համար: Սա վարչապետի PR կամպանիայի ձևավորման նախաքայլն է՝ վարչապետը սկսում է պատրաստվել ապագա ընտրական գործընթացներին

Քանի որ նրա վարկանիշն անկում է ապրում, Ն. Փաշինյանը փորձում է հավաքել անկախ, հեղինակավոր, ավելի բարձր վարկանիշ ունեցող մարդկանց, որ նրանց վարկանիշն օգտագործի իր PR կամպանիայի համար»,-եզրափակեց Ա. Բադալյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай