Դատարանը մերժել է «Օրենքով գող» Արմեն Ղազարյանի մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը
ОБЩЕСТВОԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (մականունը՝ «Պզո») մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։
«Հրապարակ»-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Արմեն Ղազարյանի մտերիմ Նվեր Մուրադյանը ոստիկանության բաժանմունքում վիրավորում և հայհոյում էր ոստիկաններին:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, Նվեր Մուրդյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն։
Նվեր Մուրադյանը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



