Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Իշ­խա­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան ուշադ­րու­թյու­նը իրա­կան խնդիր­նե­րից շե­ղե­լու փոր­ձեր է կա­տա­րում»

ПОЛИТИКА

Ստամբուլ յան կոնվենցիայից մինչև Ամուլսար՝ զուգորդված շարունակական դժգոհություններով ու բուռն քննարկումներով: Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված այս իրավիճակը, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, բնականոն փուլ որակելն այդքան էլ ճիշտ չէ:

«Շատերը մտածում էին, թե թեժ աշուն է լինելու, բայց մինչ այդ մենք ունեցանք թեժ ամառ՝ իր բոլոր գործընթացներով: «Հայաստանում հեղափոխությունը դեռ չի ավարտվել» թեզի հեղինակը նաև Նիկոլ Փաշինյանն է, որն ասում էր, թե երկրորդ փուլը տնտեսական հեղափոխությունն է լինելու: Եթե հասարակությունը դժգոհ է մնում իր սոցիալտնտեսական իրավիճակից, ապա հեղափոխությունը շարունակվում է:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ամրագրվեցին ընդամենը հեղափոխության առաջին փուլի արդյունքները, իսկ հիմա, այդուհանդերձ, տնտեսական հեղափոխություն դեռ չի եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը՝ շեշտելով թե՛ արտաքին և թե՛ ներքին ներդրումների բացակայության մասին:

«Փաշինյանի մի քանի լոզունգների հետևանքով բավականին մեծ խնդիրներ կան. մարդիկ վախենում են խոշոր ներդրումներ անելուց: Մեծ հաշվով, հիմա թևակոխել ենք կեղծ օրակարգերի ձևավորման փուլ, երբ իշխանությունը հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու փորձեր է կատարում: Խոսքը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերի մասին է:

Ւշխանությունը շատ դեպքերում հասնում է իր ուզածին՝ հասարակության մի ստվար զանգված կուլ է տալիս կեղծ օրակարգերի խայծը»,-ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի խոսքով, ամառը բավականին թեժ էր, որովհետև իշխանությունները լուծելու երկու կարևորագույն խնդիր ունեին: «Երևի թե իրենց արևմտյան գործընկերներին խոստացել էին վավերացնել Ստամբուլ յան կոնվենցիան:

Բայց այդ գործընթացը, ըստ էության, տապալվեց: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ընդունելով, որ այս փուլում կոնվենցիայի վավերացումը հղի է իշխանությունների համար ծանր հետևանքներով, «թայմ աութ» վերցրեց՝ հարցը տեղափոխելով հաջորդ տարի՝ երևի մտածելով, որ այդ փուլում նշված գործընթացի մասով հաղթանակ կտանեն:

Այնուամենայնիվ, իշխանության համար ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ Ամուլսարը, որի հարցը մինչև հիմա խնդրահարույց է, քանի որ իշխանությունը, Ն. Փաշինյանի գլխավորությամբ, դեռ չի կարողանում վերջնական կարծիք հայտնել:

Սա ևս մի վտանգավոր երևույթի մասին է վկայում: Վտանգավոր է, երբ ժողովրդի մեծամասնության ձայնը ստացած վարչապետը չի կարող կոնկրետ որոշում ընդունել, այնպիսի որոշում, որը կարող է և հաճելի չլինել հասարակության լայն զանգվածների կողմից»,-շեշտեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ «ժողովուրդը պետք է որոշի» թեզը ևս վտանգավոր է:

«Պարոն Փաշինյանի կառավարման համակարգը՝ փողոցային ժողովրդավարությունը, որևիցե լավ հետևանք չի ունենալու Հայաստանի համար: Լավ հետևանք չի ունենալու նաև կարևորագույն հարցերի շուրջ ժողովրդի թիկունքում թաքնվելով առաջ գնալու պարոն Փաշինյանի այս խուսանավող քաղաքականությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Կանխատեսելով թեժ աշնան հնարավորությունը՝ Գագիկ Համբարյանն այդ համատեքստում խոսեց նաև ամռանն արձանագրված մեկ այլ հանգամանքի մասին: «Փաշինյանի մի շարք թիմակիցներ բացահայտ հակադրվում էին իր վարած քաղաքականությանը, ինչն իր համար խնդրահարույց է:

Հետհեղափոխական շրջանում նրան չհաջողվեց ամրակուռ թիմ ձևավորել: Օգտվելով հեղափոխական էյֆորիայից՝ հապճեպ թիմ հավաքեց և մասնակցեց ընտրություններին: Մենք հիմա ականատես ենք լինում այդ հապճեպության բացասական հետևանքներից մեկին: Իրենք այդ այլակարծությունները փորձում են ցույց տալ որպես ներկուսակցական ժողովրդավարություն, բայց իրականում դա ոչ միայն ներթիմային պայքար է, այլև ներթիմային «բարդակ»»,ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե իշխանությունը պրոֆեսիոնալներից բաղկացած լիներ, կատարված սխալների թիվն էլ քիչ կլիներ:

«Բայց իշխանության քայլերի 80 տոկոսը կա՛մ սխալ է, կա՛մ էլ խիստ քննադատության է ենթարկվում: Իշխանությունն ընդամենը պաշտպանվելու մի թեզ ունի՝ «նոր ենք սովորում»: 1 տարի և 4 ամիս ղեկավարելով երկիրը՝ սովորում են: 

Բայց ՀՀ-ն չի գտնվում այնպիսի տարածաշրջանում, որը կարող է իրեն այնպիսի ճոխություն թույլ տալ, ըստ որի՝ դիլետանտները կարող են գալ իշխանության, ընթացքում սովորեն ու ղեկավարեն»,-ասաց նա՝ ընգդծելով, որ այս ընթացքում տարատեսակ կեղծ օրակարգերը և էական նշանակություն չունեցող հարցերը շատ մեծ էներգիա ու ժամանակ տարան:

«Այս ամենը նորմալ գործընթաց չի կարող լինել մեկ պարզ պատճառով՝ իշխանությունները չեն կարող իրականացնել հասարակությանը տված խոստումները»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով աղմկոտ ձերբակալություններին՝ Գագիկ Համբարյանը նշեց, որ նպատակն այս փուլում միայն մեկն է: «Վերջին ձերբակալությունն ընդամենը մեկ նպատակ ունի՝ շեղել հասարակությանը երկու կարևորագույն հարցերից: Խոսքը Ստամբուլ յան կոնվենցիայի և Ամուլսարի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին է:

Եթե հետհեղափոխական փուլի առաջին շրջանում հասարակությունը բռավոներով ու ծափահարություններով էր ընդունում որոշ օլիգարխներին կամ պաշտոնյաներին ձերբակալելու տեղեկությունները, հիմա հասարակությունն ադապտացվել է: Երբ հասարակությունն ադապտացվում է ինչ-որ իրադարձության, տվյալ երևույթի էֆեկտն էլ է բավականին ընկնում:

Ձերբակալություններն իշխանություններին մեծ էֆեկտ կարող էին տալ անցած տարվա աշնանը կամ ձմռանը: Բայց հիմա հասարակությունը սովորել է, գիտի, որ պետական բյուջեում որոշ գումար կվերականգնվի, ինչ-որ գումար կնստի Աննա Հակոբյանի բարեգործականի հաշիվներին, ու դրանով ամեն ինչ կավարտվի, իսկ ձերբակալվածը երկու ամիս հետո ազատության մեջ կլինի»,-եզրափակեց Գ. Համբարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»