Մեքենան ընկել է ջրանցքը. Վարորդին հասցրել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին` Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ջրանցքում, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւսս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2109» մակնիշի 25 ԼՕ 382 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ջրանցքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւոր 33-ամյա Ա. Ս.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատսխան բուժօգնության դուրս է գրվել:
Ավտոմեքենայի վարորդ 29-ամյա Վ. Հ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածը տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:
Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից եւ օգնել տեղափոխել այն ավտոքարշակի վրա:



