Հայտնի է դարձել, թե երբ էկրան կբարձրանա «Սև հովազ» ֆիլմի երկրորդ մասը
КУЛЬТУРАMarvel Studios-ի նկարահանած «Սև հովազ» (Black Panther) ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան տեղի կունենա 2022թ.-ի մայիսի 6-ին: Այս մասին ասված է ստուդիայի թվիթերյան էջում, ընդ որում՝ նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը կրկին Ռայան Կունգլերը կլինի:
Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասն էկրան էր բարձրացել 2018թ.-ին: Այն համաշխարհային կինովարձույթում գտնվելու մոտ 4 շաբաթվա ընթացքում 1 մլրդ դոլար էր հավաքել:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվում էին երկնաքարի համար, որը պարունակում էր վիբրանիում: Կռվողներից մեկը կուլ է տվել «սրտաձև խոտ» և արդյունքում ստացել գերմարդկային կարողություններ, ուժեր: Նա դարձել է առաջին «Սև հովազը» և միաձուլել բոլոր այդ ցեղերը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



