Ի՞նչ զգեստ հագնել Ամանորին. նորաձև տարբերակներ
ФОТО
Ինչպես FashionYan.com-ն արդեն տեղեկացրել է, 2016 թվականը Հրե Կապիկի տարի է: Տարվա գույնը նարնջագույնն ու կարմիրի տարբեր երանգներն են: Սրանց մեջ են մտնում նաեւ դեղինը, խակի կանաչը, կապույտը, ինչպես նաև՝ մետաղական երանգները: Ելնելով վերը նշվածից, այսօր առաջարկում եմ ամանորյա զգեստների մի քանի շքեղ տարբերակ, որոնք կօգնեն ձեզ ընտրել, թե ինչ զգեստով դիմավորել տարեմուտը:
Սկսենք կարմիրից. այս տարի արդիական են կարմիրի բոլոր երանգները՝ բորդոյից մինչև նարնջագույնի հասնող:
2016-ը դիմավորելիս տեղին կլինեն նաև դեղինի տարբեր երանգների զգեստները:
Կապիկի սիրելի գույներից են նաև կանաչը և կապույտը:
Ոսկեգույնը, արծաթագույնը և մետաղի այլ գույների զգեստները նույնպես արդիական կլինեն այս Ամանորին:
Ընդհանրապես, փայլերը, ուլունքները, քարերը այս տարի պետք է գերիշխեն ձեր տոնական հագուստի մեջ:




















































