Արագածոտնի մարզում փայտով բարձված ЗИЛ-ը, բախվելով Opel-ին, կողաշրջվել է․ կա վիրավոր (ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Փարպի գյուղի բնակիչ Ժորա Մկրտչյանի վարած Opel մակնիշի 36 ԼP 393 համարանիշի և Իջևանի բնակիչ Արտակ Իսրայելյանի վարած ЗИЛ մակնիշի 35 GR 020 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել փայտով, կողաշրջվել է, իսկ վարորդներից Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



