Բակո Սահակյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրը
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ և ծանոթացել մայրաքաղաքի բնականոն ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կրկին կարևորել է քաղաքում առաջացած ջրամատակարարման խնդրի հնարավորինս կարճ ժամկետում լուծման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян




