Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)
ОБЩЕСТВОՕգոստոսի 23-ին ժամը 20:35-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 38-ամյա Ռ.Հ-ն վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, երթեւեկության ընթացքում բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 48-ամյա Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի հետեւի մասին:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Ռ.Հ-ն եւ նրա ուղեւոր` մայրաքաղաքի բնակչուհի, 18-ամյա Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ամբողջությամբ այրվել է «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
.jpg)
.jpg)
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



