Ողջաբերդ գյուղի մոտ խոշոր hրդեհի մարման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել. այն դեռ չի մարվել
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գեղադիր գյուղից 60 բնակիչ, իսկ Ողջաբերդ գյուղից՝ 50-ը
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



