Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին
ОБЩЕСТВОԵրեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 23:10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը՝ ներսում հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին:
Ըստ աղբյուրի՝ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, որը աշխատում էր Լոռու մարզպետարանում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



