Ереван, 23.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ամուլսարի շահագործումը բնապահպանական աղետ է, դանդաղ մահ ՀՀ-ի համար, պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ եք ուզում ձեր օջախը դարձնել թունավոր անապատ. սոցցանցի օգտատերերը՝ Ամուլսարի շահագործման մասին

ПОЛИТИКА

Քննչական կոմիտեի կողմից հրապարակված՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները դժգոհություն են առաջացրել:

Դեռ երեկվանից՝ որոշման հրապարակումից հետո, Ջերմուկում տեղի բնակիճները, ինչպես նաև ՀԲՃ նախաձեռնության անդամները բողոքի երթ են անցկացրել: Համացանցում ևս այս փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին, բացասական արձագանքի է արժանացել:

Լիբանանյան  ընկերության որոշումն, ընդհանուր առմամբ, դրական եզրակացություն է, և համացանցի օգտատերեր քննարկումներում նշում են, որ ըստ էության կառավարության կողմից հանքի շահագործումը թույլատրելու որոշում է սա նաև:

 

Tert.am-ն առանձնացրել է «Ամուլսարի» հանքի շահագործման հեռանկարի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքներից մի քանիսը:

Gohar Hayrapetyan

Ամուլսարի շահագործումը բնապահպանական աղետ է և դանդաղ մահ Հայաստանի համար: Մենք դառնալու ենք քաղցկեղով հիվանդ երեխաների, չբեր կանանց ու հիվանդ տղամարդկանցով լի հասարակություն, որը չի ունենա ոչ մի զարգացում:

Արմատներով Զանգեզուրից եմ, որտեղ հանքարդյունաբերությունն է զարագացած: Ու իմ մանկության գյուղն այսօր դատարկ է, որովհետև բոլոր բարեկամներս հերթով եկել են Երևան՝ մեր տուն քաղցկեղից մահանալու:

Ինչու հնարավոր չէ հայտարարել, որ Ամուլսարը շահագործելու և Ջերմուկը տուրիստական դրախտից հերթական պոչամբար դարձնելու որոշումը նախկին իշխանությունների կողմից կոռումպացված ճանապարհով և բազմաթիվ խախտումներով ձեռք բերված թույլտվություն է, և ներկայիս իշխանությունները դրա իրավահաջորդը չեն ուզում դառնալ:

Vadz Ghazaryan

Ամուլսարի շահագործումը էդ մեխ ա ոչ միայն «իմ քայլի» դագաղի մեջ այլ նաև երկրի բնակչության:

Եթե ռեալ չեք պատկերացնում փաստացի աղետի մասշտաբները, ուրեմն սարսափելի վիճակում ենք երկրով մեկ:

Մարդկանց առողջությունը վստահաբար 700 մլն դոլլարից թանկ է:

Էլ չեմ ասում, որ էդ պայմանագիրը կնքած մարդիկ պիտի պատասխանատվության ենթարկվեն և ոչ շարքային քաղաքացիները, ոչ էլ ներկայիս իշխանությունը, բայց դե պարտված տրամադրվածությամբ լրիվ հասկանալի է ինչու չեք ցանկանում թաթախվել էդ բոլոլայի մեջ:

Գեղամ Սիմոնյան

Նիկոլն անցավ ՌՈՒԲԻԿՈՆԸ Հ.Գ. ՍԱՐԸ սար է մնալու եւ վերջ

Hayk A. Martirosyan

Ամուլսարի հարցում անհրաժեշտ է ողջ ժողովրդի մոբիլիզացում:

Դա այն Ռուբիկոնն է, որը հատելով` այս կառավարությունը դառնալու է պետական դավաճանների կառավարություն:

Հրաչիկ Միրզոյան

ԱՄՈՒԼ ՍԱՐԸ ՓՈՐՁԱՔԱՐ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ...

Բնապահպանական հարցերում Նիկոլը երկմտանքի մեջ է... Մի կողմից հայտարարություններ է անում ի շահ բնության, մյուս կողմից զգացվում է նրա բնական ռեսուրսների նկատմամբ մերժվածներին բնորոշ գիշատչական շահագործման անթաքույց գայթակղվածությունը... Սա նման է լճի մակերեսին ալիքների վրա վետվետացող կարապին - շարժում կա ալիքների հետ, բայց առաջընթաց չկա... Սակայն մանյովրներով, դատարկ տեղապտույտներով և հայտարարություններով երկար երկիր չես կառավարի, մի օր գալու է որոշում ընդունելու օրը: Եվ Ամուլ սարը փորձաքար է, ավելին՝ ճամփաբաժան է: Եթե շահագործվի Ամուլ սարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրը, այդ օրվանից Հայաստանը դառնում է երրորդական-չորրորդական երկրների ակումբի անդամ՝ բնական պաշարները մսխող, աղքատի հոգեբանությամբ:

Եթե վճռականորեն դադարեցվի Ամուլ սարի մասով մերժվածների կողմից տրված ընդերքօգտագործման իրավունքները, ապա Հայաստանը կբռնի վճռական փոփոխությունների ճանապարհը: Եվ մեր անդունդի եզրին թավշյա «հեղափոխության» արդյունքում կանգ առած պետականությունը եթե չի ուզում կործանվել, ապա պետք է բռնի վերելքի ուղին...Վստահ եմ, որ ժողովուրդը վճռական կլինի ու Նիկոլի հետ, թե առանց Նիկոլի, կբռնի վերելքի ուղին: Հայաստանում նոր մետաղական հանք շահագործել թույլատրելի է միայն այն դեպքում, եթե դա է պետք է մեր ռազմարդյունաբերության կարիքների համար, մեր պաշտպանվածությունը հզորացնելու համար...

Yura Torosyan

Ամուլսարի հաշվով

Նիկոլ–Ջանը սաղին ֆռռացրեց: Էլի ֆռռացրեց: Իսկ Դուք ասում եք՝ «հեղափոխությունը» շարունակվում է…

Hayk  Martirosyan

2018թ. օգոստոսի 17-ին նորընտիր վարչապետը Հրապարակի հսկա հանրահավաքին ժողովրդին խոստացավ հանրաքվեների ինստիտուտ ներդնել: Խոստացավ և ինչպես իր բոլոր նախորդ և հետագա մեծ խոստումների հարցում` դրանով նույնպես ստեց և խաբեց:

Եթե վախկոտ են և երբևէ պատասխանատվություն չեն ստանձնել որևէ պահանջված խիզախ արարքի համար` ապա Ամուլսարը լավագույն պահն է` այդպիսի հանրաքվե անցկացնելու, որպեսզի Հայաստանի ժողովուրդը ինքը ստանձնի վախկոտների, տգետների և կամազուրկների իշխանության պարտավորությունն ու կամարտահայտվի. համաձա՞յն է արդյոք թունավորվել և ոչնչացնել Հայաստանի բնությունն առհավետ` սերունդներին ժառանգելով տոքսիկ աղբանոց` հանուն նրա որպեսզի օֆշորային, մութ և թույլ մի կազմակերպություն գերեկամուտներ ունենա, իսկ Փաշինյանի կառավարությունը բյուջետային որոշակի մուտքեր ցույց տա, թե՞ ժողովուրդն այնուամենայնիվ դեմ է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացրած, բայց սերժսարգսյանիզմը սրբորեն պահպանած վարչապետի կառավարության իրական մտադրություններին և մոտիվներին, որոնք հենց միայն Ամուլսարի հարցում Հայաստանի բնության և շրջակա միջավայրի ոչնչացմանն են հանգեցնելու:

Vahe Gevorgyan

Ամուլսարն էն կարմիր գիծն ա, որ ուղղակի չի կարելի անցնել, որովհետև հետ դարձ ճանապարհ էլ չի լինի։

Armine Araqelyan

Ամուլսարը չի աշխատելու, քանզի այն ոչ միայն ոչնչացնելու է բնությունն ու մարդուն, այլ երկրի հարստությունը գնալու է ուղիղ Անգլիա։

Խաչատուր Խաչատրյան

Որ ԱՄՈՒԼՍԱՐԻ շահագործումը կկործանի մեր երկի՛րը, հաստատվա՛ծ է,և այն կասեցնելը պետք է լինի յուրաքանչյուր ՀԱՅԱՄԱՐԴՈՒ պատվի հարցը:

Hakob Hakobyan

Ամուլսարի հարցում Նիկոլի ստեղծած յուր ոճին հարիր դեմագոգիան ու աճպարարությունը, ըստ ամենայնի մտնելու է համապատասխան տեղը:

Armenak Dovlatyan

ՀՀ կառավարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Tigran Avinyan

չնայած պարզ է, բայց կուզեի կառավարությունից ստանալ պաշտոնական պատասխան, թե բացի լիդիանի ներկայացրած թղթերի ուսումնասիրություինից լիբանանյան ընկերությունը ինչ փորձաքննություններ է անցկացրել 400,000դոլարով :

Arthur Minasyan

Ամիսներ շարունակ ELARD փորձագիտական ընկերության անկախությունն ու անաչառությունը կասկածի տակ դնողներն այսօր նույն ընկերության փորձագիտական եզրակացության տարբեր հատվածներն են տարածում՝ կոնտեքստից կտրված ու հատվածային։

#անորակ_պրոպագանդա

Arman Gharibyan

Փաշինյանը չի՞ ցանկանում հանդիպել այն քաղաքացիներին, ում պայքարի արդյունքում է նա այսօր վարչապետ։

Apres Zohrabyan

Ամուլսարի վերաբերյալ քննչական կոմիտեի հայտարարությունից հետո լիդիանի արժեթղթերը աճեցին մոտ 75 տոկոս ; Դա կանախատեսելի աճ էր և եթե տեղեկություն ունես թե ինչ հայտարարություն պետք է արվեր ապա կարող ես շատ շահավետ բիզնես անել:Վաղը մյուս օր մեկ ուրիշ հայտարարություն կգցի արժեթղթերի արժեքը :Տեղեկացված մարդիկ դրա վրա էլ գումար կաշխատեն:Ամբողջ կայֆը նրանում է, որ մենակ մի հոգի գիտի թե ինչ պետք է ասվի ու դա հեչ կապ չունի փորձագիտական եզրակացությունների հետ:

Babken Harutyunyan

Ամուլսարի շահագործման դեմ երկարամյա պայքարի ընթացքում տիրապետելով բազմաթիվ տեղեկությունների` հրավիրում եմ հասարակության և հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն այն փաստի վրա, թե որ 《միջազգային》 ընկերությունն է տրամադրել հանքի շահագործման մասին դրական եզրակացություն և ով է ական դրա հետևում:

Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած լիբանանյան ELARD ընկերությունը, որը, ըստ պաշտոնական տեղեկությունների, 400 հազար ԱՄՆ դոլար է ստացել Հայաստանի կառավարությունից, փոխավարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սերժ Սիսեռյանի հոր՝ Լիբանանի վարչապետի խորհրդական Արա Սիսեռյանի մտերիմներին է պատկանում,ով էլ իր որոշիչ ազդեցությունն է ունեցել փորձաքննության արդյունքի վրա:

Անկհայտ է, որ «Լիդիանի» օգտին փորձաքննության հետևում հենց Տիգրան Ավինյանն է:

Ինձ նախևառաջ հետաքրքրում է Ջերմուկի, Սևանի և մեր երկրի ապագան, նոր վատնված միջոցները:

Grigor Gevorgyan

«Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են». Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների՝ կառավարություն ներխուժելու փորձերի մասին նման միտք է արտահայտել դեռ անցած տարի՝ 20.09.18 թ.։ Հիմա ցանկանում եմ հասկանալ՝ ինչ է փոխվել, իշխանությունն այլևս ժողովրդին չի՞ պատականում։ Եթե այնուամենայնիվ, ժողովրդինն է, ապա ինչու՞ այս տրամաբանությամբ շարժվելու պարագայում չեն կարող Իջևանի անտառները պատկանել իջևանցուն, Ջերմուկը՝ ջերմուկցուն, Երևանը՝ երևանցուն։

Sargis Hovsepyan

Ես հույս ունեմ, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն անձամբ կկարդա զեկույցն ամբողջությամբ, ի թիվս այլ հարցերի, որոնք անշուշտ ուներ մինչև հիմա, ինքն իրեն կպատասխանի նաև՝

արդյո՞ք էտ բազմաթիվ ռիսկերը, որոնք նկարագրված էին զեկույցում, թույլ են տալիս քննիչներին կատարել այն միանշանակ պնդումները, որոնք նրանք անում են հիմա,

արդյո՞ք ելքային տվյալների տոտալ ոչ բավարար լինելը կամ բացակայությունը, որ թույլ չի տալիս վստահելի եզրակացություններ անել ու որը բազմիցս նշված է հենց զեկույցում, թույլ է տալիս անել այնպիսի պնդումներ ու եզրակացություններ, ինչպիսիք անում են քննիչները,

արդյո՞ք ոչ բավարար ելքային տվյալների ու հետևանքների առումով ոչ վստահելի եզրակացությունների պարագայում, ինչպիսիք նշված են հենց զեկույցում, հնարավոր է վստահելի մեղման առաջարկներ անել /էս պահը լրիվ աբսուրդի ժանրից ա, չգիտենք ինչ կարող ա պատահել, բայց գիտենք ինչ անել, որ չպատահի էն, ինչը չգիտենք ինչ ա իրենից ներկայացնում/,

արդյո՞ք տարօրինակ չէ քննիչների կողմից բնապահպանական ու խիստ մասնագիտական եզրակացություններ անելը, երբ նրանց քրեական վարույթում գտնվող գործը կոնկրետ է ու չի ենթադրում բնապահպանական ու մասնագիտական ընդհանրական հայտարարություններ անել,

արդյո՞ք լիբանանյան ընկերության ընտրությունը կատարվել է թափանցիկ պայմաններով և արդյո՞ք իր իսկ կառավարությունում հանքի բացման ակտիվ կողմնակիցներից ոմանք ինչ-ինչ կապեր չեն օգտագործել հենց էս ընկերությունը ընտրելու համար և արդյո՞ք իր իսկ կառավարությունից ոմանք չեն փորձել ազդել նման երկիմաստ ձևակերպումներով զեկույց ստանալու համար

և վերջապես, արդյո՞ք էս զեկույցը կարղացավ փարատել էն մտահոգությունները, որը ունեինք բոլորս, վստահ եմ նաև ինքը և եթե ոչ, ապա ի՞նչ հիմքով, կերպով, խղճով կամ չգիտեմ իրավունքով է թույլատրվելու այդ հանքի շահագործումը, իմանալով, որ շահագործումից հետո վատագույն պրոցեսների սկսելուց հետո, որևէ կերպ հնարավոր չի լինելու վերականգնել նախկին վիճակը, որ եթե Լիդիանը հրաժարվի վերականգնել վնասները կամ չկարողանա ու եթե նույնիսկ մի երկու տեխնիկա ու գույք էլ պետությունը բռնագանձի ու մի երկու քավության նոխազ էլ հաջողացնի մի երկու տարով նստեցնել, հետևանքները մնալու են բոլորիս վզին:

Արդյո՞ք աչքաչափով, թե՞ ինպես ռուսն ա ասում՝ на риск...

#SaveAmulsar

Lusine Haroyan-Dallakyan

Կարդում ես ու ապշում, ամեն ֆրազի մեջ մի աբսուրդ` ասում է Ջերմուկի տերմալ աղբյուրների ու Ամուլսարի ստորգետնյա ավազանի մեջ կապ չկա, ասում է` ըստ Էլարդի, մեղղման միջոցները պետք է կիրառել 500 տարի, Լիդիանը պատրաստ է կիրառել 100 տարուց ավել:

Պատկերացրեք, թե ինչ սարսափելի աղետ է հասցվելու, որ միայն 500 տարի պետք է մեղմել հետևանքները, այն էլ հարց է, թե արդոք կմեղմվի:

Մենք արդեն կանգնած ենք սարսափելի էկոլոգիական աղետի շեմին: Թեղուտի պոչամբարի փլուզումը, որի մասին նախազգուշացրել են, մոտ ապագայում աղետ է բերելու տարածաշրջանին, բայց այս ինֆանտիլ իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները, այլև էլ ավելի մեծ աղետի առջև է կանգնեցնում Հայաստանին` թույլ տալով Ամուլսարի շահագործումը:

Այն, որ Փաշինյանի կառավարությունը «դաբրո» է տալու Լիդիանին, ես չէի կասկածում ու նաև չեմ կասկածում, թե ինչու:

Իսկ ու՞ր են էն «հեղափոխական» քաղաքագետները, վերլուծաբանները, իբր բնապահպանները, որ իրենց ճղում էին նախկինների դեմ, բա ինչի՞ չեք երևում, բողոքում:

Չեղավ, պարոն Փաշինյան, բա ասում էիք Հայաստանն իմ օջախն է՞: Բա ինչու ե՞ք ուզում ձեր օջախը դարձնել թունավոր անապատ:

Ուրեմն իմացեք, որ մենք թույլ չենք տա ձեզ կործանել Հայաստանի էկոհամակարգը:

Стипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины