Վիճաբանության ժամանակ 2 քաղաքացիների դանակահարած կասկածյալը բերման է ենթարկվել
ОБЩЕСТВОՕգոստոսի 9-ին Ոսկերիչների փողոցում վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 2 տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 9-ին, ժամը 15։40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է եւ գտնվում է «Հաղթանակ» կամրջի մոտակայքում: Պարզվել է, որ նույն օրը ժամը 15։30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



