Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Գվարամիային մեղադրանք է առաջադրել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրել ալիքին վնաս հասցնելու համար: Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի դատախազ Զվիադ Գուբելաձեին:
Նշվում է, որ Գվարամիայի դեմ քրեական գործը հարուցվել է «ձեռնարկություններում կամ այլ կազմակերպություններում ղեկավար, ներկայացուցչական կամ այլ հատուկ լիազորությունների օգտագործումը շահ ստանալու նպատակով, որը հանգեցրել է զգալի վնասի» հոդվածով:
Ալիքի նախկին ղեկավարին սպառնում տուգանք, մինչեւ 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, տնային կալանք վեց ամսից մինչեւ երկու տարի ժամկետով կամ ազատազրկում երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян



