Շպռոտը երեւանյան զբոսանքից կադր է հրապարակել
ЛАЙФՄշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին վերադարձել է հայրենիք, որտեղ վայելում է հանգիստը։ Այսօր իր Instagram-ում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում նա պատկերված է Ազատության հրապարակում։ Նա կրում է օձի պրինտով տաբատ, մոխրագույն վերնաշապիկ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ցուցադրել էր նոր դաջվածքը։ Շպռոտը լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում գրել էր․ «Երեւան, իմ սիրելի քաղաքի անունը դաջեցի ձեռքիս»։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



