ՌԴ-ում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Վորոնեժի մարզում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային և կծել նրա մորը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությանը:
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Եսիպովո գյուղում: Ճաշից հետո 29-ամյա կինը՝ 2018-ին ծնված իր որդու հետ հյուր է գնացել իր ընկերուհուն:
Շփման ժամանակ կինը նկատել է, որ որդին մոտակայքում չէ: Փնտրելով տան հարակից տարածքում՝ նա նկատել է, որ բակում գտնվող շունը հարձակվել է որդու վրա: Կնոջը հաջողվել է քշել շանը երեխայից, սակայն ստացած վնասվածքներից փոքրիկը մահացել է դեպքի վայրում:
Նշվում է, որ շունը կծել է նաև երեխայի մորը, երբ վերջինս փորձում էր ազատել որդուն:
Քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի «անզգուշությամբ մահվան հանգեցնելու» մասին հոդվածով: Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննում են հարևաններին և հնարավոր ականատեսներին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян



