Գեղեցիկ բնապատկեր, պատռված տաբատ եւ տոպ. Անժելա Սարգսյանի լուսանկարը
ЛАЙФԴերասանուհի Անժելա Սարգսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Դերասանուհին Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում նա առօրյա կերպարում է։ Անժելա Սարգսյանը բաց գույնի, պատռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են գլխարկը եւ վառ սպորտային կոշիկները։ Դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անժելան սպորտային հագուստ էր կրում՝ սեւ լեգինսներ, մոխրագույն վերնազգեստ եւ սպորտային կոշիկներ։ Դերասանուհին դիմահարդարված չէր։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



