Ձերբակալվել է Շշի Մելոյի եղբայրը
МЕЖДУНАРОДНОЕԵրեկ Երեւան֊Սեւան ավտոմայրուղու ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո դեպքից վայրից Range Rover մակնիշի մեքենան հեռացնելու գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։
Քննչական կոմիտեի լրատվության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը NEWS.am-ին փոխանցեց․ «Ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երեւան–Սեւան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթեւեկելի հատվածը եւ երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։
Հիշեցնենք նաեւ, որ մի քաղաքացի, չենթարկվելով իրավապահների պահանջին, «Ռենջ Ռովերը» հեռացրել էր դեպքի վայրից։ Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



