Քալիֆորնիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են 52 հազար մարդու
ОБЩЕСТВОԱմերիկացի լրագրողներն ապացույցներ են գտել, որ Քալիֆորնիայի նահանգի դատախազները խախտել են դաշնային օրենքը սխալ թույլտվություններ տրամադրելով գաղտնալսումների համար:
Լրագրողերը կարծում են, որ արդյունքում ոստիկանությունը ձերբակալությունների համար ապօրինի գաղտնալսել է խոսակցությունները: Լոս Անջելեսի արվարձանների դատախազները թույլատրել են լայնամասշտաբ գաղտնալսումները, որոնց շնորհիվ ոստիկանությունն ավելի քան 300 ձերբակալություն է իրականացրել:
Սակայն ի հայտ եկած փաստերը կարող են կասկածի տակ դնել դրանց օրինականությունը, քանի որ Ռիվերսայդի շրջանում 738 գաղտնալսումներն իրականացվել են խախտումներով: Դրա հետեւանքով դաշնային քննիչները սխալմամբ հետեւել են ավելի քան 52 հազար մարդկանց հեռախոսազանգերին եւ նամակագրությանը, գրում է PolitNews-ը:
Դաշնային օրենքն արգելում է դատարանին գաղտնալսման թույլտվություն տալ, եթե միայն դատախազը անձնամբ չի արտոնագրում այդ հարցումը:



