Տաք օդային հոսանքներ են գալիս. ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
БЛОГՀուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։
Հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի»,-նշել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



