Մահացել է գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը
КУЛЬТУРА
Այսօր 79 տարեկան հասակում մահացել է գեղանկարիչ, մանկավարժ Հրայր Գրիգորյանը:
Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգիստը տեղի կունենա Շահումյանի «Լյուար» սգո սրահում հուլիսի 28-ին, ժամը 18:00-ից: Հուղարկավորումը տեղի կունենա հուլիսի 29 ին, ժամը 14:00-ին` նույն վայրից:
Հրայր Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Վեց տարեկանից ապրել և ստեղծագործել է Երևանում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1977 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: 1971 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1990 թվականից՝ ամբիոնի վարիչ[: Հ. Գրրիգորյանի կտավները բազմաժանր են՝ դիմանկարներ, բնանկարներ, ունի Երևանին նվիրված կտավների շարք:
Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի հեղափոխության թանգարանում: Միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է (UNESCO, 1996):
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



