Ուլտրակարճ կիսատաբատ եւ տոպ․ Շուշան Երիցյանի գրավիչ լուսանկարն Ամստերդամից
ЛАЙФ
Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

Շուշան Երիցյանն իր Instagram-ի Stories հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր կադր է հրապարակել։ Մոդել-դերասանուհին իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում․ նա կրում է սպիտակ կիսատաբատ, սեւ տոպ։ Լուսանկարն արվել է Ամստերդամում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մոդել-դերասանուհին իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր սեւ լողազգեստով։ Շուշան Երիցյանը հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



