Մալիում որոնում են Radisson հյուրանոցի ահաբեկչության մեջ կասկածվող 3 մարդու
МЕЖДУНАРОДНОЕՄալիի մայրաքաղաքում որոնում են Radisson հյուրանոցի ահաբեկչության մեջ կասկածվող 3 մարդու: Այս մասին հայտնում է AFP-ն:
«Մենք ակտիվ որոնում ենք երեք կասկածյալների, որոնք կարող են կապ ունենալ Radisson հյուրանոցում կենվորներին պատանդ վերցնելու գործի հետ»,- գործակալությանը հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ուրբաթ Բամակո քաղաքի Radisson հյուրանոցում զինյալները պատանդ էին վերցրել 170 մարդու՝ 140 կենվորի եւ 30 աշխատակցի: Մալիի զինված ուժերի հատուկ ջոկատայինները Ֆրանսիայի ուժայինների աջակցությամբ գրոհել էին շենքը: Ահաբեկչությունից զոհվել էր 27 մարդ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



