ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒԼԻՍԻ)․ Հրդեհի պատճառով Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Վանուատու՝ Երեխաների օր, Ռուսաստան՝ Կադաստրային աշխատողի օր, Էկվադոր՝ Սիմոն Բոլիվարի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
2002 –վախճանվել է թատրոնի և կինոյի հայազգի դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նինա Տեր-Օսիպյանը:
2005-Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական հետապնդում են սկսել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, որը Օպֆիկոն-Գլաթբուրգ քաղաքում Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է:
2007 –վախճանվել է կինոռեժիսոր Նինա Զարաֆյանը:
2014-Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրվել գործարար Լևոն Հայրապետյանին՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման կասկածով:
2015-հրդեհի պատճառով Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է: Այգու ղեկավարության պնդմամբ՝ վերջին 20 տարիների ընթացքում սա ամենամեծամասշտաբ հրդեհն էր:
2016-«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն:
2017-Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները հավաքվել են սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակել Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։
Պատճառը ԵԱՏՄ նոր պահանջներն են, ըստ որոնց, առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ բուսասանիտարական արտադրանք։
ԱՇԽԱՐՀ
1534 –Ժակ Կարտիեի ֆրանսիական արշավախումբը հասել է Սուրբ Լավրենտիոս գետի ակունքին (Կանադա):
1701– ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվել է Դետրոյթ քաղաքը (մորթու առևտրի համար նախատեսված ավան):
1739 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, բանաստեղծ, իրավաբան և քաղաքական գործիչ Բենեդետտո Մարչելլոն:
1783 – ծնվել է լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ Սիմոն Բոլիվարը, որը 1810–26 թթ. ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարն է:
1790-Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ փաստաթղթերով արձանագրվել է Երկիր մոլորակի վրա երկնաքար ընկնելու դեպքը:
1802– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյուման (հայր):
1828 –ծնվել է ռուս գրող, քննադատ, փիլիսոփա և հեղափոխական Նիկոլայ Չեռնիշևսկին:
1847- Մեծ Աղի լճի մոտակայքում մորմոնգաղութարարները հիմնել են բնակավայր, որը հետագայում դարձել է Սոլտ Լեյկ Սիթի քաղաքը:
1851-Բրիտանիայում հանվել է պատուհանների հարկը:
1911 –ամերիկացի հնէաբան Հեյրեմ Բինգխեմը Պերուում հայտնաբերել է «կորուսյալ քաղաքը»՝ ինկերի կայսրության Մաչու-Պիկչու բնակավայրը:
1923 –Լոզանի գագաթաժողովում ստորագրվել է նեղուցների ռեժիմի կոնվենցիան:
1935– Թբիլիսիում գործարկվել է մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է:
1938 –հայտնագործվել է լուծվող սուրճը:
1942 –գերմանական զորքերը գրավել են Դոնի Ռոստովը, սկսվել է պայքարը Կովկասի համար:
1950 —Կանավերալ հրվանդանից իրականացվել է գերմանական Ֆաու-2 հրթիռի առաջին արձակումը:
1960 –Երուսաղեմի մոտ հայտնաբերվել են հնագույն Գիդեոն քաղաքի փլատակները:
1968 –իսպանական եպիսկոպոսների գագաթաժողովը բանվորների գործադուլի իրավունքը ճանաչել է անօրինական:
1969– ծնվել է հանրահայտ ամերիկացի երգչուհի, երգահան ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը:
1977– ավարտվել է Եգիպտոսի և Լիբանանի միջև սկսված քառօրյա պատերազմը:
1990-ԽՍՀՄ-ում հանվել են դեռևս 5 տարի առաջ մտցված ալկոհոլի վաճառքի սահմանափակումները:
1993 –Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դադարեցվել է խորհրդային նմուշի թղթադրամների շրջանառությունը:
2012– Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվել է Նոր ալիք-2012 երգի միջազգային մրցույթը:
Կամո Խաչիկյան



