Պայքարեք ատելության խոսքի դեմ. Սվիտալսկին ՝ Հայաստանի ԶԼՄ-ներին
ВИДЕОՊաշտպանեք ձեր ազատությունը եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվում է:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին տարիների համագործակցության համար, նշելով, որ մեծ հաճույք է ստացել այդ համագործակցությունից. «Շնորհակալություն ձեզ պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Պաշտպանեք ձեր ազատությունը, հատկորոշեք եւ բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ, եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Դուք ունեք շատ հստակ, շատ կառեւոր առաքելություն ձեր երկրում: Ինձ հիշեք լավ»:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



