Ереван, 06.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

КУЛЬТУРА

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

ՍՈՒՐ­ՀԱՆ­ԴԱԿ

Հայկական առօրյայի թոհուբոհում, բարևների ու մնասբարևների, ցանկությունների և պահանջների, խոսակցական ժխորի մեջ լսեցի. «Օնիկ ջան, շատ դարդ մի անի... Ես մի գործ եմ ճարել` երկուսիս էլ հերիք է»...

Խոսքը կրկնվեց ուղեղումս, անդրադարձ տվեց. հասարակ ու ծանոթ էր, մտերմիկ առոգանությամբ, տոհմային մակատեքստով, բջիջի հարազատությամբ: «Ես մի տեղ եմ ճարել` երկուսիս էլ հերիք է»: «Ես մի բաժակ եմ ճարել` երկուսիս էլ հերիք է»:

Դարերի մեջ անընդհատ կրկնվող մարդկային տեսակի այս դրսևորումը Եվրոպայի ակրոբատիկ ու լպստած միտքը որպես կեղծավորություն կընկալեր ենթագիտակցաբար, արևելցի վաշխառուի հմտությունը որպես հեռամետ շահ կընկալեր այս բառակապակցությունը, օսմանցու բորբոքված վայրագությունը որպես ստրկություն կընկալեր այս խոսքը: Բայց կա նաև գոյության նախեղակ ու գերակա վիճակ, որն այս արտահայտության իր ընկալումը կկազմի հունական արմատով ու եվրոպականացած վերջածանցով` «դեմոկրատիզմ»` որպես մարդկային փոխհարաբերության ամենաբարձր ներքին իմաստությամբ լի սկզբնաստեղծ իրականություն:

Հայոց Աբգար թագավորը հիմնեց Եդեսիա չքնաղ քաղաքը: Առաջին դարն էր, և Երուսաղեմում ապրում էր Քրիստոսը: Աբգարը հոգու տառապանք ուներ և իր սուրհանդակին ճամփեց Երուսաղեմ` հետևյալ նամակը ուղղելով Քրիստոսին: (Այս ամբողջ պատմությունը մեզ հաղորդում է Մովսես Խորենացին և բերում է նաև նամակի տեքստը):

«ՀԻՍՈՒՍԻԴ, ՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑԻՐ, ՈՂՋՈՒՅՆ, ԵՎ ԱՊԱ` «... ԼՍԵՑԻ, ԹԵ ՀՐԵԱՆԵՐԸ ՔԵԶԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԵՎ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՔԵԶ ՉԱՐՉԱՐԵԼ, ԲԱՅՑ ԵՍ ՄԻ ՓՈՔՐ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՂԱՔ ՈՒՆԵՄ, ՈՐ ԵՐԿՈՒՍԻՍ ԷԼ ԲԱՎԱԿԱՆ Է»:

Այսպես է գրում թագավորը Քրիստոսին: Միստիֆիկացիայի չեմ ենթարկի ընթերցողին, եթե շարունակեմ պատմությունը Սուրհանդակի մասին, որը, մինչև Քրիստոսին տեսնելը, Երուսաղեմի ճանապարհին հանդիպեց հռոմեացի հետերա Լիդիային:

Թշվառացած կեսարների պալատում իր երիտասարդությունը թողած, մարդկային ջերմություն էր փնտրում հիմա և փոխարենը առաջարկում էր պերճաշուք Հռոմից մնացած փշրանքը: Հայ, կոշտամարմին և փափկասիրտ այրը, առանց իմանալու իր թագավորի մագաղաթի բովանդակությունը, թևի տակ առավ խեղճացած հետերային, նայեց նրա երկնագույն աչքերի մեջ ու ասաց. 

« Ես մի տուն ունեմ մեր քաղաքում` երկուսիս էլ հերիք է»:

Եվ տուն վերադարձավ Քրիստոսի պատասխան նամակով իր թագավորի համար և Լիդիայով` իր տան համար:

Հայաստան աշխարհում ի սկզբանե է ապրել Սուրհանդակը: Նախախեթեր, նախախալդեր, նաիրցիներ, խուրիներ, ուրարտացիներ... Խառնվել են իրար անընդհատ, շրջապտույտի մեջ են մտել, ատաղձ կազմել, կճեպ են դարձել, ներսում թանձրացել են, դրսում կեղևաթափվել... Պարսիկներ, պարթևներ, հույներ, ֆրանկներ, հռոմեացիներ... Խառնվել են իրար անընդհատ, զանգված են կազմել, մասսա (որ լատիներեն նշանակում է` քաոս), ու նա ներս է

առնվել ինքն իր մեջ, դուրս է պրծել ինքն իրենից: Ինքն իր մեջ, ինքն իր դեմ: Ու միշտ նա մնացել է Սուրհանդակը: «Մենք մի երկինք ունենք` բոլորիս էլ բավական է»:

Թեյշեբաինում հայտնաբերված ուրարտական սեպագրության մեջ ասված է.

«Ես մի ճրագ եմ ճարել` երկուսիս էլ հերիք է»:

1915 թվականին Արևմտյան Հայաստանի քարանձավներից մեկում թաքնվել էր էրզրումցի մի գաղթական: Նա հեռվից ձայն տվեց վիրավոր պապիս` «Ես մի քարանձավ եմ գտել` երկուսիս էլ հերիք է»:

Սասնաշեն գյուղում 1983 թվականին մագնիտոֆոնի վրա ձայնագրեցի բուն Սասունից մազապուրծ եղած իննսուն տարեկան Մանեին: Նրա լացակումած հուշերի մեջ իր գյուղի, իր փրկության մասին առանձնանում է մի ծանոթ նախադասություն` «Մենք մի դարդ ունենք` բոլորիս էլ հերիք է»:

«Ի՞նչն է պահում մեր ազգային հավաքական կերպարը»,- դժգոհելով յուրայինների բնավորության վայրիվերո, երբեմն անձնամատնիչ, երբեմն կենտրոնախույս դրսևորումներից` ասում են մերոնք ձախից ու աջից, այստեղ ու այնտեղ, պատեհ ու անպատեհ, հուզված ու անտարբեր, սևամաղձով և ժպիտով:

«Սուրհանդակը»,- մտածում եմ ես: «Ինչո՞ւ ես այսքան լավատես մեր բնավորության, մեր ապագայի նկատմամբ»,-հարցնում են ինձ` միամիտ համբակի տեղ դնելով: «Սուրհանդակը մեր մեջ է, առեղծվածային ու հավերժական»,- մտածում եմ ես հանգիստ ու համոզված: «Ես մի կատելոկ (աման) ունեմ` երկուսիս էլ հերիք է...»,- ասել է լենինականցի ավագ սերժանտը եղբորս՝ Հայրենական պատերազմի խրամատներում:

ՄԱ­ՅԱ­ԿՈՎՍ­ԿԻ, ՋԵԿ ԼՈՆ­ԴՈՆ, ՀԵ­ՄԻՆ­ԳՈՒ­ԵՅ. ԱՄԱՉ­ԿՈՏ ՏՂԱ­ՄԱՐ­ԴԻԿ

Բարի մարդը կարծում է, թե ամբողջ շրջապատը բարի է: Ու զարմանում է, երբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջ: Այդպես մինչև կյանքի վերջը մեկիկմեկիկ հայտնաբերում է չարը:

Ուժը ուժեղի համար բնական բան է, և ուժեղը նշանակություն չի տալիս ուժին, չի պրպտում, չի անջատում սովորականից: Քրեագետների ասելով` գողականների մեջ մի տարատեսակ կա, որ իրենք անվանում են` «հոգով գողական»:

Սրանք գողություն չեն անում, բայց երկրպագում են գողականի կենսաբանությունը, նրանց ընդունակությունները, յուրօրինակ տաղանդը և կուռք են դարձնում նրանց տեսակը` ձգտելով ընդօրինակել նրանց որոշ հատկություններ: Կան նաև «ոգով ուժեղներ», որոնց, սակայն, իսկապես ուժեղ լինելու համար պակասում են շատ հատկություններ:

Եվ նրանց մոտ առաջանում է բախում էության և հնարավորության միջև: Այդ բախումը հիմնական հարթակն էր, որի վրա իրենց կյանքն անցկացրին, թերևս` ողբերգական կյանքը, Մայակովսկին, Ջեկ Լոնդոնը և Հեմինգուեյը:

Ե՛վ Ամերիկան, և՛ Վրաստանը պարարտ հող էին նման դրսևորման համար: Մայակովսկին կոտրեց բանաստեղծական տողը` առաջին հերթին այդ բախման պատճառով:

Նրա կեցվածքը, նրա քայլվածքը, նրա կոպտությունը, նրա հեղափոխությունը միջոց էին թաքցնելու համար խեղճ ու ամաչկոտ տղամարդուն, որին տանել չէր կարող ինքը` «մեծ բղավանը»: Ամեն ինչի և ամեն ոքի հետ նա ներքուստ շշուկով ու պատկառանքով էր խոսում և գոռում էր աշխարհի ու Աստծու վրա:

Անզոր ու երկչոտ էր մի կնոջ առջև ու հրամայում էր կանանց զանգվածներին:

Ջեկ Լոնդոնը և Հեմինգուեյը զբաղվեցին բռնցքամարտով. նրանք ուժեղ էին ուզում լինել, խիզախ ու կամային:

Լոնդոնի կամքը նահանջում էր և նահանջում էր բոլորի կամքի առջև` մոր, քրոջ, սիրած կնոջ…

Ուժն էր պայթում նրա յուրաքանչյուր տողից, և կամքն էր Աստվածը նրա: 

Եվ այդ քնաղ արտահայտությունը ոչ թե կամքի դրսևորումն էր, այլ` կամքի ծարավը:

Թերևս Հեմինգուեյից բացի` ոչ ոք այդքան չի զգացել կամքի գերակայությունը մարդկային լինելության մեջ, որքան ամաչկոտ ու նրբանկատ Ջեկը: Որպես նավաստի ծով էր դուրս գալիս, ոսկի որոնողների մեջ էր, և մեզանից ոչ ոք չգիտի նրա խեղճությունն ու տառապանքը այնտեղ:

Մենք բոլորս վկա ենք նրա ցանկությանը լոկ, նրա տղամարդկային սահմանադրությանը:

Առյուծ էր որսում Հեմինգուեյը, Իսպանիայի բարիկադներն էր բարձրանում, կուրծքը դեմ էր անում եվրոպական որոմներին, ցուլ էր տապալում իմանալաբար կոռիդայում, բայց ոչ ոք իրենից բացի տեղյակ չէ նրա ներքին սահմանադրության և կարողությունների ընդհարմանը:

Այդ ընդհարումն էր, թերևս, որ լուծվեց ինքնասպանությամբ: Ինքնասպանություն էր նաև Ջեկ Լոնդոնի հրաժեշտը աշխարհի իրականությանն ու ձգտումին: Պաշտոնապես գոնե` ինքնասպանություն էր Մայակովսկու հեռացումը: Եվ եթե չէր, ուրեմն կլիներ` միայն թե մի քանի տարի հետո: Նրանց բախումը շատ բաների բախումն էր բնության ստեղծած և մարդու ստեղծած աշխարհներում:

ԱՇՈՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ

Ի ՍԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ

Մեր առօրյա վրիպումները, որ ընդունված է իբրև սխալ ընկալել, հաճախ շատ ավելի մեծ արժեք ունեն, քան մտածված և խելոք համարվող քայլերը:

Հեքիաթի հերոսին մայրը փող է տալիս, որ գնա, հաց առնի, ուտեն, սա գնում է, մի խեղճ ոզնի է առնում, բերում տուն: Էլ ինչ ասես չեն ասում էս ծուռին, իսկ ոզնին քաղաքը փրկում է սովից:

Ի ՍԵՐ ՆՈՐՈԳՄԱՆ

Հրաժարվել ձևից

հանուն բովանդակության

Հրաժարվել արվեստից

ի սեր ստեղծագործության

Հրաժարվել գեղագիտությունից

հանուն գեղարվեստական ձևի

Հրաժարվել անցյալից

հանուն ներկայի

Ապրել հենց հիմա

Ի սեր ապագայի

Հրաժարվել ես-ից

հանուն անհատականության

Հրաժարվել մասից

հանուն ամբողջության

Հասկանալ, որ կա

միայն հենց հիմա

ներկա

կրելով իր մեջ

անցյալ, ապագա

Բայց իբրև ներկա

Ու միայն ներկա

Եվ վաղը նույնպես

մեկ ուրիշ ներկա

Բայց ոչ ապագա 

այսօրվա համար

 

Որպեսզի այսօրն

Չդառնա անցյալ

Վաղվա ներկայի

Ու մարդկանց համար

Այլ իր խտությամբ

մասնակցի վաղվա

Արարողության

Եվ դառնալ ներկա

Արևի համար

Եվ այսպես անվերջ:

1995

ՈՒԺԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Այսինքն այն ոչ սահմանափակ,

ոչ կատեգորիկ

Վիճակի մեջ, որ մարդիկ թուլություն

են կոչում:

Անոթի խցանվածությունը` ուժ են

կոչում:

Ազատությունը, ընկալողականությունըթուլություն:

Դիմացինին չհասկանալը`

պատնեշվելը-ուժ են կոչում

հասկանալու փորձը` թուլություն:

Հապճեպ և կտրուկ կարծիք հայտնելը`

ուժ են կոչում

Կարծիք ունենալը և չպարտադրելը

Այն` թուլություն,

Թուլությունը Մոցարտի ուժն է

որ 200 տարի է,

մոտավորապես, երաժշտություն

դարձած մեզ պահում է ու առաջնորդում:

1996

...

Ստեղծագործությունը ծնվում է

ստեղծագործությունից,

ինչպես մարդը`

մարդուց, թռչունը` թռչունից.

մի խոսքով` տեսակը`

տեսակից:

...

Մի ստիպեք ինձ ծառայել ձեզ

և ձեր միջոցով

կենցաղին:

Ծառայեք ինձ և իմ միջոցով`

ստեղծագործությանը:

Կգտնվի հաց, որ կուտենք

Կգտնվի ջուր, որ կխմենք

Կգտնվի տուն, որ կապրենք

Բայց չի լինի ազատ միտք,

եթե մտքին չհետևենք:

 

 

 

Заявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване