Իջեւանում բախումների հետեւանքով 11 ոստիկան հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՈստիկանապետ Վալերի Օսիպյանը այս պահին բանակցություններ է վարում Իջևանում ճանապարհ փակած ցուցարարների հետ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ ճանապարհը դեռեւս փակ է։
Նա հայտնեց, որ ցուցարարները բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, եւ այժմ 11 ոստիկան հոսպիտալցված է։
Նշենք, որ բախումների հետևանքով տուժել են նաեւ ցուցարարներ, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



